Մենք շատ մեկնաբանություններ ենք լսում կյանքի մասին և փորձում ենք հասկանալ, թե ինչ է կյանքը:
Սուրբ գիրքն ասում է, որ միայն Աստված է ճանաչեցնում կյանքի ճանապարհը: Ապրելը մի բան է, կյանքի ճանապարհը հասկանալը` մեկ այլ բան:
Կա մահվան ճանապարհ և կյանքի ճանապարհ: Եթե կանգնես կյանքի ճանապարհին, անպայման կհասնես այն հրաշալի ապագային, որ Աստված պատրաստել է քեզ համար:
Երբ ցանկանում ես գնալ մի քաղաքից մյուսը, պետք է ընտրես ճիշտ ճանապարհը, այլապես քո ուզած տեղը չես հասնի:
Սիրելինե՛ր, Աստված կարող է ձեզ ճանաչեցնել կյանքի ճանապարհը: Պարզապես վստահե՛ք և հետևե՛ք Նրան, որպեսզի չմոլորվեք: Ամե՛ն: