Ահա և ավարտվեց կանանց «…ինչպես Երկնքում» կոնֆերանսը: Այս երեք օրերի ընթացքում կանայք լցվեցին Աստծո Խոսքով և իմաստությամբ, ձեռք բերեցին նոր ծանոթություններ:

Ինչպես նախորդող օրերը, այնպես էլ վերջինը` մարտի 8-ը, գեղեցիկ էր և հագեցած, լի` անակնկալներով և հիացմունքով: Օրը սկսելով աղոթքով և փառաբանությամբ` մենք ունեցանք կիրակնօրյա մեծ եկեղեցական ծառայություն, որի ժամանակ մեզ հետ Աստծո Խոսքով կիսվեց Եվա Մուբերգը:

Նրա պատգամը Հիսուսին նմանվելու կարևորության մասին էր: Խոսելով չար ժամանակների մասին` Եվա Մուբերգը կարևորեց այն, որ անկախ ամեն ինչից, մենք պետք է կարողանանք արտացոլել Տիրոջը: «Թո՛ւյլ տուր, որ Աստված քո ներսում կերտի Հիսուսին»,- իր խոսքում նշեց նա:

«Որովհետև մենք Քրիստոսի անուշ հոտն ենք` Աստծո առջև, փրկվածների մեջ և կորածների մեջ։  Ոմանց համար մահվան հոտ` դեպի մահ, և ոմանց համար կյանքի հոտ` դեպի կյանք» (Բ Կորնթ. 2.15,16):

Եվա Մուբերգի խոսքով` Հիսուսին նմանվելը մեզ պատրաստում է դեպի Երկինք: Մենք երբեք մարդուն չպետք է նայենք որպես խնդիր, որքան էլ նա վատը լինի. նա մեզ համար թաքնված օրհնություն է: Եվա Մուբերգը խոսեց նաև Սուրբ Հոգու պտուղներին և պագևներին նախանձավոր լինելու կարևորության մասին:

Մեծ եկեղեցական ծառայությանը հաջորդեց մարտի 8-ի տոնին նվիրված ամենամեծ անակնկալը: Կազմակերպված էր համերգային հրաշալի ծրագիր Արվիդ Պետերսենի և իր խմբի գլխավորությամբ: Մի քանի ժամ շարունակ եկեղեցին փառաբանեց, երկրպագեց ամենազոր Աստծուն և վայելեց աննկարագրելի ժամանակ:

Աստծո զորավոր Խոսքը, բարձր ու տոնական տրամադրությունը, ծաղիկներն ու տիրող դրական մթնոլորտը մեր կանանց համար կդառնան անմոռանալի:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: