Երկար սպասված ձմեռային ճամբարն արդեն մեկնարկված է: Ջերմ մթնոլորտը և ուրախ տրամադրությունն ապահովված են: Միմյանց հետ շփումը, զվարճալի ձմեռային խաղերը և, իհարկե, ծառայությունները անկրկնելի են դարձնում ճամբարի առօրյան:

Երեկոյան երիտասարդների հետ Աստծո խոսքով կիսվեց ճամբարի հյուր, միսիոներ և քարոզիչ Միշա Ֆամենկոն, ով վկայեց այն բազում հրաշքների ու զորավոր գործերի մասին, որ Տերն արել է իր կյանքում և ծառայությունների ժամանակ, այնուհետև քարոզեց այն մասին, որ մենք կարիք ունենք միացած լինելու մեր կյանքի միակ Աղբյուրին` Աստծուն, և անկախ այն բանից, թե մարդիկ ինչ են ասում և մտածում մեր մասին, մենք պետք է Հիսուսին մեծագույն պատվի արժանացնենք և հետևենք Նրան… Ծառայության վերջում եղավ աղոթք, ինչպես նաև բժշկություններ, որոնց մասին վկայեցին երիտասարդները: Օրն իսկապես լի էր հաճելի անակնկալներով և անմոռանալի տպավորություններով: Առաջիկայում մեր եկեղեցու երիտասարդներին սպասվուն են հիանալի օրեր:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: