Երիտասարդները ձմռան մի քանի հրաշալի օր անցկացրեցին ծաղկաձորյան ճամբարում։ Շփումներ և նոր ընկերներ, տարբեր թեմաներով քննարկումներ, ձմեռային խաղեր, զվարճալի ու ստեղծագործական հանձնարարություններ և, իհարկե, դահուկներ ու սնոուբորդ` էքստրիմի բոլոր սիրահարների համար. այս ամենը ճամբարը դարձրեցին անմոռանալի։

Հետաքրքիր ժամանցի հետ մեկտեղ՝ ճամբարի յուրաքանչյուր օրը հագեցած էր աղոթքով և Աստծո Խոսքով, իսկ երեկոներն անցնում էին միաբան երկրպագության և փառաբանության մթնոլորտում։

Ճամբարային օրերը շատ չէին, բայց բովանդակալից ու տպավորիչ էին. մասնակիցները վայելեցին իրենց հագիստը ջերմ, ընտանեկան և հոգևոր մթնոլորտում։

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: