havatqi himqer

ՄԵՐ ՄԱՍԻՆ


ekexecu npatak@

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ


voxjuyni xosq

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

kx

Մենք ավետարանական հավատքի քրիստոնյաներ ենք, հարում ենք քրիստոնեության բողոքական ուղղության ավետարանական ընտանիքին:

Սիրում ենք Աստծուն, մեր երկիրը և ժողովրդին: Ցանկանում ենք մեր շուրջը տարածել Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու բարությունը:

Ընդունում ենք Սուրբ Երրորդությունը, Քրիստոսի Աստվածությունը, փրկագործությունը, Սուրբ Հոգու անձ և Աստված լինելը, Աստվածաշնչի բացարձակ հեղինակությունը եւ այլ քրիստոնեական դոկտրինները:

Հաղորդակցություն ենք պահպանում Հայաստանի ավետարանական ընտանիքի մյուս եկեղեցիների հետ:

Հարգալից ենք վերաբերվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն` ճանաչելով նրա ավանդը հայ ժողովրդի կյանքում:

Քրիստոնեական եկեղեցիների հետ մեր հարաբերությունները կառուցում ենք հետևյալ սկզբունքով. «Կարեւորում միաբանություն, երկրորդականում` ազատություն, ամեն ինչում` սեր»:

Հավատում ենք, որ եկեղեցիների միջև սերն ու միաբանությունը մեծապես կնպաստեն հայ ժողովրդի հոգևոր և նյութական զարգացմանն ու համերաշխությանը:

ԵԿԵՂԵՑՈՒ ՆՊԱՏԱԿԸ

 Շուրջօրյա պաշտամունք (24/7/12)

Շշուրջօրյա պաշտամունք (24/7/12), ինչը նշանակում է  օրը 24 ժամ, շաբաթը 7 օր,  տարին 12ամիս փառաբանություն, աղոթք և Խոսքի քարոզչություն. «Կրակը սեղանի վրա միշտ վառած լինի, պիտիչհանգչի» (Ղևտացիների 6.13): 

 Տարածել Ավետարանի Խոսքը

«Գնացե՛ք բոլոր աշխարհքը, ավետարանը քարոզե՛ք ամեն արարածի» (Մարկոս 16.15):

Օգնել կարիքավորներին

«Քո ժողովուրդը բնակվեց այնտեղ, Քո քաղցրությունով կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ո՛վ Աստված» (Սաղմոս 68.10):

 

Աստծո ժողովրդին կրթել հոգևոր գիտությամբ

«Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չունենալու պատճառով» (Ովսէ 4.6):

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

books-icon-512

«Սոցիալական հայեցակարգի հիմունքները» համակարգված ձևով տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն եկեղեցական և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ մեր սկզբունքային մոտեցումների մասին` հիմնված Աստվածաշունչ մատյանի, քրիստոնեական դավանաբանության և պրակտիկայի, ինչպես նաև նախորդ սերունդների եկեղեցական փորձի վրա: 

3

Հաշվետվություն