Артур Симонян: "Для церкви самое опасное – это обмирщвление"

«Ջերմեռա՛նդ եղեք ձեր աղոթքներում, և պատասխանը կստանաք: Նախանձավո՛ր եղեք Սուրբ Հոգու պարգևներին, և Տիրոջ զորությունը ձեզ վրա կլինի, Տերը ձեզ գերազանց ճանապարհ ցույց կտա»:  Այս մասին հոկտեմբերի 17-ի և 18-ի եկեղեցական ծառայություններին խոսեց հովիվ Արթուր Սիմոնյանը:

Հովվի խոսքով եկեղեցու համար  ամենավտանգավորն բանը աշխարհիկացումն է, երբ մեղքն ընդունելի է դառնում և վերածվում ապրելակերպի, դառնում մշակույթի մի մասը: Սակայն Տիրոջ Խոսքը Սուրբ Հոգու միջոցով ունի զորություն՝ իրավիճակներ փոխելու և մեղքից ազատագրելու:

Հովիվը կոչ արեց՝ խնդրել Տիրոջից Սուրբ Հոգու պարգևները, քանի որ դա, համաձայն Կորնթացիներին ուղղված առաջին թղթի, շինություն է ամբողջ եկեղեցու համար:

«Առանց Սուրբ Հոգու՝ հնարավոր չէ ապրել այս կյանքը: Առանց Սուրբ Հոգու պարգևների՝ հնարավոր չէ ունենալ զորավոր եկեղեցի»,- ասաց հովիվ Արթուրը՝ շարունակելով, որ երբ Սուրբ  Հոգու պարգևները գործում են եկեղեցում, այն զորանում և բարձրանում է հոգևոր նոր մակարդակի:

Եկել է Սուրբ Հոգով լցվելու ժամանակը: Մենք կանչված ենք Աստծո կամքը երկրի վրա կատարելու, որն առանց Սուրբ Հոգու զորության և պարգևների չենք կարող իրականացնել:

Քարոզի վերջում դահլիճը, հովիվ Արթուր Սիմոնյանի առաջնորդությամբ, երկրպագում և աղոթում էր՝ Սուրբ Հոգու պարգևները ստանալու համար: Մարդիկ լցվում էին հավատքով, Սուրբ Հոգու զորությամբ և պարգևներ ստանում:

-Արդեն մեկ շաբաթ անընդմեջ Կորնթացիների թուղթն եմ կարդում: Այսօր էլ, երբ հովիվը մարգարեացավ, ես հաստատվեցի խոսքով, որ պետք է ծառայեմ եկեղեցու և ազգիս համար: Կարծես քարոզը հենց ինձ համար էր,- իր վկայությամբ կիսվեց Անահիտը:

Եկեղեցական ծառայությունը կարող եք դիտել այստեղ.

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: