«Ելից» մյուզիքլը կզարդարի Սբ. Հարության տոնը

Մոտենում է քրիստոնեական աշխարհի ամենանշանակալի իրադարձություններից մեկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:

Հենց այս առիթով «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին նախապատրաստում է «Ելից» խորագրով մեծամասշտաբ և շքեղ մյուզիքլը:

Այն կներկայացնի աստվածաշնչյան հայտնի պատմությունը՝ Իսրայելի ելքը Եգիպտոսից:

Ինչպե՞ս Մովսեսը հայտնվեց փարավոնի պալատում, ի՞նչ տանջանքների էր ենթարկվում Աստծո ժողովուրդը Եգիպտոսում, ի՞նչը ստիպեց Մովսեսին դեմ դուրս գալ եգիպտական իշխանությանը, Աստծո և Մովսեսի հանդիպումը, Իսրայելի ազատությունը. հենց այս և այլ դրվագների ականատեսը կլինենք մյուզիքլի ընթացքում:

Այժմ բուռն կերպով ընթանում են կազմակերպչական աշխատանքները. պատրաստվում են դեկորացիաները, կարվում են հագուստները, ձայնագրվում են երգերը: Ներկաներին սպասվում են աննախադեպ դեկորացիոն լուծումներ և բեմադրում, տպավորիչ դերասանական խաղ, ձայնային և լուսային էֆեկտներ:

Մարտի 27-ին սիրով հրավիրում ենք «Կյանքի Խոսք» եկեղեցի (ք․Երևան, Թբիլիսյան խճուղի 22/9)՝ շքեղ տոնակատարությամբ նշելու Սբ. Հարության տոնը և վայելելու «Ելից» մյուզիքլը: Մուտքն ազատ է բոլորի համար:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: