Ինչպես տեսնում ենք, Հիսուսը սկզբից ժողովրդին սովորեցնում և քարոզում էր Արքայության ավետարանը, հետո բժշկում նրանց բոլոր հիվանդություններն ու ցավերը:


 
Նա նույն է երեկ, այսօր և հավիտյան: Շատ անգամ մարդիկ ցանկանում  են աստվածային բժշկություն ստանալ, բայց չեն ցանկանում հետևել Հիսուսին և սովորել Նրանից:

 
Կարդալով Աստվածաշունչը և ուսումնասիրելով աստվածային բժշկության բոլոր դեպքերը` ես եկել եմ այն եզրակացության, որ մարդը սկզբից պետք է ճանաչի Տիրոջը և լցվի Նրա Խոսքով:

 
Կարևոր չէ, թե ինչպիսին է քո ցավը` հոգևո՞ր, շնչավո՞ր, թե՞ մարմնավոր: Եթե իսկապես ուզում ես բժշկվել, պետք է լսես Աստծո Խոսքը, որպեսզի լցվես հավատքով և տեսնես Աստծո հրաշքը:

 
Հիսուս Քրիստոսն ասաց` սկզբից Աստծո արքայությունը խնդրեք, և մնացածը կտրվի ձեզ: Աստծո արքայությունը ուտելիք և խմելիք չէ, այլ ուրախություն, խաղաղություն և արդարություն Սուրբ Հոգով: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: