Երիտասարդական 24 ժամյա կոնֆերանս մեր եկեղեցում

Ուրախալի լուր երիտասարդների համար. փետրվարի 19-20-ը մեր եկեղեցում կանցկացվի երիտասարդական «7.24.12» կոնֆերանս: «Որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են» խորագրով այս կոնֆերանսը տևելու է 24 ժամ՝ փետրվարի 19-ին` ժամը 9:00-ից մինչև փետրվարի 20-ը՝ ժամը 9:00-ը:

Կոնֆերանսի խոսնակներն են Նովոսիբիրսկի «Անկյունաքար» եկեղեցու հովիվ Վասիլիյ Դոցենկոն կնոջ՝ Նատալյա Դոցենկոյի հետ, ով փառաբանության և երկրպագության զորավոր ծառայող է: Ինչպես նաև կոնֆերանսի հատուկ հյուրն է լինելու մարգարեական օծություն ունեցող անգլիացի հովիվ Ռոբերտ Մաշբախը, ով անհատապես աղոթելու է յուրաքանչյուր երիտասարդի համար:

Մեր եկեղեցու տարածքային հովիվներն անցկացնելու են սեմինարներ, վարպետության դասեր: Կոնֆերանսի ընթացքում երիտասարդները հաղորդություն են ընդունելու: Սպասվում են մարգարեական և ազատագրման ծառայություններ, աղոթք, փառաբանություն և երկրպագություն: Իսկ ընդմիջումներին անհրաժեշտ սնունդը լինելու է անվճար:

Ինչպես տեղեկացրեց երիտասարդական ծառայող Գասպար Վարդանյանը, նման ֆորմատով կոնֆերանս անցկացվում է առաջին անգամ: Հեռանկարներ կան, որ այսպիսի կոնֆերանսներ անցկացնելու գաղափարը կտարածվի նաև մյուս եկեղեցիներում և կունենա շարունակական  բնույթ:

«Իհարկե այս կոնֆերանսը տարբերվելու է մյուսներից, բայց նպատակը, ինչպես մյուսների դեպքում, նույնն է, այսինքն՝ որ Աստծուն է´լ ավելի մոտենանք, առանձնանանք Տիրոջ համար, ճանաչենք Նրան: Տարին՝ 12 ամիս, շաբաթը՝ 7 օր և օրը՝ 24 ժամ խոսքը, աղոթքն ու փառաբանությունը մեր եկեղեցու տեսիլքն են: Կոնֆերանսը այդ տեսիլքի իրականացման մի մասն է »,- ասաց Գասպար Վարդանյանը:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: