Հրաշալի խոսքեր են գրված: Երիտասարդական ցանկությունները, հիմնականում, կապված են մեղքի հետ: Յուրաքանչյուր երիտասարդ կանչված է հաղթական կյանք ունենալու, բայց երիտասարդական ցանկությունները հաճախ խանգարում են: Այդ պատճառով Աստծո Խոսքն ասում է` երիտասարդական ցանկություններից փախի’ր. ոչ թե պայքարիր դրանց դեմ, այլ փախիր:

Ինչպե՞ս կարելի է փախչել երիտասարդական ցանկություններից: Ինչպե՞ս կարելի է հաղթել մեղքը:

Յուրաքանչյուր մարդ գիտի, թե որ մեղքն է իշխել իր կյանքում: Եվ երբ զգում է այդ մեղքի հոտը, պետք է փախչի դրանից:

Մի անգամ, երբ նավով ճանապարհորդում էի, նավապետին հարցրի, թե քանի բալանոց ալիքների դեպքում նավը կարող է խորտակվել: Նա պատասխանեց` 12: Այդ պահին համակարգիչը 8 բալ էր ցույց տալիս: Ես վախեցա, որովհետև ընդամենը 4 բալ էր մնում, որ մեր նավը խորտակվեր, իսկ առջևում հսկայական ալիքներ կային: Նավապետը նայեց ինձ և ասաց. “Մի’ անհանգստացեք, համակարգիչը նախօրոք զգուշացնում է վտանգի մասին, և մենք շրջանցում ենք մեծ ալիքները”:

Ես հայտնություն ստացա, որ մենք էլ կարող ենք շրջանցել ցանկացած վտանգ, որ մեր կյանքի ճանապարհին հանդիպում է: Չէ՞ որ Սուրբ Հոգին մեր ներսում է: Նա մեզ առաջնորդում է և ամեն ինչ ժամանակին զգուշացնում:

Սիրելի՛ս, եթե քո կյանքում կա մի բան, որի պատճառով անընդհատ սայթաքում և մեղքի մեջ ես ընկնում, փախի՛ր դրանից: Միգուցե դա քո հեռուստացույցն է կամ համակարգիչը: Ոչ թե պայքարիր, այլ փախի՛ր երիտասարդական ցանկություններից և գնա° արդարության, հավատքի, սիրո, խաղաղության ետևից: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: