zoom knopka

 

ZOOM

 

 

 

 


par knopka

 

ՊԱՐ

 

 

 


voxjuyni xosq

 

ՆԿԱՐՆԵՐ

 

 

 

 

 

 

Ինչպես Հովհաննես առաքյալն է ասում. «Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որ դուք հաղթեցիք չարին»: Այո՛, մենք` երիտասարդներս, հաղթել ենք չարին, որով­հետև մերժել ենք մեղքի աշխարհը և ընտրել Քրիստոսի ճանապարհը:Կյանքում ավելի հեշտ է առաջ շարժվել երկուսով, քան միայնակ: Ու ամեն ինչ ավելի հաղթահարելի է, երբ կողքիդ են քրիստոնյա երիտասարդներ, ովքեր հավաքվում են միասին, աղոթում են միասին, հավատում են միասին և հաղթում են միասին:

Ամիսը մեկ անգամ մենք երի­տա­սարդներով հավաքվում ենք եկե­ղեցում, շփվում իրար հետ, վկայում, թե ինչ է արել Աստված մեր կյանքում, և անցկացնում երիտա­սար­դական հավաքույթ:

Մենք նաև միաբան աղոթում ենք մեր երկրի, եկեղեցու և, իհարկե, երիտասարդների փրկության համար, որպեսզի նրանք ճանաչեն, որ Հիսուսն է ճշմարիտ Աստվածը, հավատարիմ ու հասնող Ընկերը, որ Նրա մեջ է կյանքը և երջանկությունը: 

 

 

 

 

 

ՄԵՆՔ ԱՂՈԹՈՒՄ ԵՆՔ

 

 

 

axotox tgha

 

 

 

Մենք` երիտասարդներս, պատասխանատվություն ենք զգում մեր երկրի ապագայի հանդեպ: Աղոթքն ապագան կերտելու հզոր միջոց է: Ուստի մենք աղոթում ենք.

 

 

 Հայաստանի համար

 

 

 Մեր ազգի համար

 

 

 Հոգևոր արթնության համար, որ Քրիստոսը փառավորվի մեր ազգի մեջ:

 

 

 

 

 

 

 

ZOOM

 

 

 

doshi hovo

 

 

«…Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, Ինձ արիք» (Մատթեոս 25:40):

Աստծո լույսն ու հույսը մեր գյուղեր տանելու նպատակով մենք` երիտասարդներս, 2014 թվականին սկսեցինք «ZOOM» ծրագիրը, որի իմաստն է` գյուղը զում անել` մոտեցնել Աստծուն:

Մենք հասկանում ենք, որ դա կարող է տեղի ունենալ միայն Քրիստոսի Ավետարանի շնորհիվ: Բարի Լուր, որը պետք է քարոզել ոչ միայն խոսքով, այլև գործերով:

Ամիսներ շարունակ այցելելով գյուղեր` մենք օգնում, մխիթարում, աղոթում և ուրախություն ենք պարգևում մարդկանց, ինչպես Հիսուսն էր անում:

Արդեն եղել ենք բազմաթիվ գյուղերում, անցկացրել համերգային ծրագրեր, սպորտային խաղեր, մարդկանց նվիրել հագուստ, կենցաղային անհրաժեշտ իրեր (մեր եկեղեցու անդամները չէին խնայել ոչինչ), աղոթել նրանց կարիքների համար, կիսվել Աստծո Խոսքով, պատմել մեր կյանքում Տիրոջ կատարած հրաշքների մասին:

Մեր սրտերը լի են երջանկությամբ, որ կարող ենք Ավետարանը հասցնել գյուղերին, տեսնել փրկված և փոխված կյանքեր:

 

 

 

 

 

 

 

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

 

 

 

ixtus

 

 

Հրաշալի է, երբ նվագելու կամ երգելու տաղանդդ փառավորում է Աստծուն: «Իխտուս» խումբը կազմված է հենց այդպիսի երիտասարդներից, ովքեր ոչ միայն նվագում և երգում են, այլ իրենց աստվածային պարգևներով փառաբանում են Հիսուս Քրիստոսին:

Մեր խումբը ստեղծվել է 2008 թվականին և անվանակոչվել «Ichthus». հունարեն այն նշանակում է «ձուկ», սակայն որպես հապավում բացվում է հետևյալ կերպ. «Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, Փրկիչ»:

Այս ընթացքում մենք արդեն թողարկել ենք հոգևոր երգերի երկու ձայնասկավառ: Մեր երգերը լսելու և անվճար ներբեռնելու համար կարող եք այցելել այստեղ:

 

 

 

 

 

 

 

ՊԱՐ

 

 

IMG_0174

 

Մենք հավատում ենք, որ պարը ոչ միայն արվեստ է, ինքնադրսևորման ձև, այլ նաև Աստծուն մեծարելու և մեր գովասանքը Նրան ուղղելու հնարավորություն: «Լայֆ» պարային խումբը ստեղծվել է հենց այդ նպատակով:

Բոլոր այն երիտասարդները, որվքեր սիրում են պարել և ցանկանում են Աստծո մասին պատմել պարի միջոցով, հնարավորություն ունեն դա անել «Լայֆ» խմբի շնորհիվ:

Մեզ համար պարն ավելին է, քան նախասիրություն կամ հաճելի զբաղմունք: Մեր գեղեցիկ պարային բեմադրությունները զարդարում են եկեղեցական միջոցառումները` փառաբանելով Հիսուս Քրիստոսին:

Նա է կյանքի Աղբյուրը, մեզ տաղանդներ շնորհողը, Ով արժանի է ընդունելու ողջ մեծարանքը:

 

 

 

 

 

ԳԱԼԻՔ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ