Այս շաբաթ մեր եկեղեցու հյուրն էր մեր շատ սիրելի հովիվ Արթուր Ստեփանյանը, ով մայիսի 9-ի և 10-ի եկեղեցական մեծ ընդհանուր ծառայություններին կիսվեց Աստծո Խոսքով:


bottonՆրա պատգամը Աստծո կամքին հետևելու, Նրա մեջ մնալու և Նրանով շարժվելու կոչ էր: Միայն Տիրոջ կամքի մեջ մնալով կկարողանանք հաղթանակ ունենալ կյանքի ցանկացած իրավիճակում:


Շատ հաճախ մեր առջև «փակ դռներ» ենք տեսնում, խուճապի ենք մատնվում և նույնիսկ հանձնվում: Հովիվ Արթուրը կոչ արեց՝ չլինել անհավատ, դուրս գալ դեպրեսիայից և չհանձնվել:

Մայիսի 13-ին հովիվ Արթուր Ստեփանյանն անցկացրեց երիտասարդական ծառայություն: Երիտասարդներին ուղղված խոսքը կրկին անլուծելի խնդիրների և «փակ դռների» մասին էր:

Ըստ հովվի՝ որպեսզի կարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած անլուծելի խնդիրները, որոնք շատ հաճախ մեզ գերության մեջ են պահում, մենք պետք է հասկանանք, որ մենակ չենք, մեր Ամենակարող Հայրը մեզ հետ է: Հայրն Իր զավակին չի լքում՝ որքան էլ իրավիճակն անլուծելի թվա զավակին:

Օրինակ բերելով աստվածաշնչյան մի շարք պատմություններից՝ հովիվն ասաց, որ Աստված կբարձրացնի, կօգնի և կազատի ցանկացած «գերությունից». ինչպես ազատեց Հովսեփին, այնպես էլ կազատի մեզ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: