Я и дом мой служим Господу

Երկու օրով այցելել էի Ռուսաստանի Բլագովեշենսկ քաղաքի «Նոր սերունդ» եկեղեցի: Հիանալի, հզոր և մեծ եկեղեցի, որը Ավետարանն է տարածում Ռուսաստանի հեռավոր քաղաքներից մեկում: Այդ եկեղեցին հովվում են Դարբինյան ամուսինները: Միխայիլ Դարբինյանը Հայաստանից է, իսկ կինը` Լիդիան, Բելառուսից: Տարիներ առաջ, Աստծուց խոսք ստանալով, նրանք թողնում են ամեն բան և գնում Բլագովեշենսկ` եկեղեցի հիմնելու համար: Շատ օրհնված էի՝ լինելով այդ հրաշալի մթնոլորտում:

Հրաշք էր տեսնել այդ եկեղեցին, որը մեծ գործ է անում քաղաքում: Ավելի մեծ հրաշք էր` ծանոթանալ Դարբինյանների ընտանիքի հետ, որը մեծ օրինակ էր եկեղեցում: Եկեղեցում կարող էիր տեսնել ընտանիքի բոլոր անդամներին, զավակներին և փեսաներին, ովքեր նվիրված ծառայում էին Տիրոջը:

Միխայիլն ու Լիդիան իսկապես հիասքանչ սերունդ ունեն` 7 երեխա, որոնցից հինգն իրենց կենսաբանական երեխաներն են, իսկ երկու փոքրիկ աղջիկներին որդեգրել են մանկատնից: Այդ երեխաների ծնողները մահացել էին, բայց Միխայիլն ու Լիդիան որոշում են երջանկացնել նրանց` փոքրիկներին տալով իրենց անմնացորդ սերն ու ջերմությունը:

Իրականում ես տեսա հզոր ծառայող ընտանիք, որը մեծ ծառայություն է կրում իր ուսերին: Համոզված եմ, որ հովիվ Միխայիլը կարող է համարձակ ասել. «Ես և իմ տունը Տիրոջն ենք ծառայում»: Ինձ համար օրհնություն է ճանաչել այդպիսի մարդկանց, և տա Աստված` ամբողջ աշխարհը լցվի նման ընտանիքներով: Թանկագիննե՛ր, թող Աստված օրհնի ու պահպանի ձեզ, է՛լ ավելի զորացնի ու բարձրացնի:  

հովիվ՝ Արթուր Սիմոնյան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: