Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի «Աստծո եկեղեցու» հայկական ծառայության տեղեկացմամբ՝ օրերս ծառայության շրջանակներում տեղի ունեցավ հրաշալի ծառայություն մարգարե Բոգդան Կինզերսկու մասնակցությամբ։ Հավաքույթի գրեթե ամբողջ ընթացքում Աստծո ծառան մարգարեական ուղերձներ էր հղում տարբեր մարդկանց։

Շատերը զգացին և վերապրեցին Սուրբ Հոգու հպումը՝ ապաքինում ու վերականգնում ստանալով՝ ինչպես ընկճված, հուսախաբ ու կոտրված սրտերին, այնպես էլ ազատվելով տեսողական խնդիրներից, մեջքի ցավերից, մարմնական տարբեր տկարություններից։ Իսկ ավտովթարից հետո երկար ժամանակ կոմայի մեջ եղող հիվանդն աղոթքից անմիջապես հետո գիտակցության է եկել։

Հավաքույթի գլխավոր պատգամը, թերևս, անմիջականորեն հայ ժողովրդին ուղղված խոսքն էր. «Ես հստակ ծրագիր ունեմ Հայաստանի համար,- ասում է Տերը,- Ես կհատուցեմ հայերին՝ կրած տառապանքի համար։ Հայ ժողովուրդն իր ծաղկման շրջանում է, այն դեռ ամբողջությամբ չի հասել ծաղկունքի վերջնակետին։

Հայերի հանդեպ արհամարհանքի պատճառով նրանց բազմիցս տեղահան են արել իրենց բնակավայրից, բայց հակառակ այս ամենի՝ հայ ժողովուրդը ոտքի կկանգնի զորությամբ։

Իմ բարեհաճությունն այս ազգի վրա է,- ասում է Տերը,- և այն տարածվում է յուրաքանչյուր հայի վրա, նաև Հայաստանից դուրս, ով հավատքով կընդունի»:

Բոգդան Կինզերսկին, հովիվներ Արթուր և Ալլա Ստեփանյաններն անհատապես ձեռնադրությամբ աղոթեցին և օրհնեցին ծառայության բոլոր ներկաներին։

«Մենք շատ օրհնվեցինք այս հավաքույթին, խոսքը ճիշտ ժամանակին էր ու մարգարեական,- նշում է ծառայության ղեկավար, հովիվ Արթուր Ստեփանյանը: – Մենք գիտենք, որ քրիստոնյաներն իրենց կյանքը կառուցում են բացառապես Աստծո Խոսքի վրա, սակայն նաև հասկանում ենք, որ մարգարեությունն Աստծո կատարյալ կամքն է, ծրագիրը՝ Նրան հավատացողների համար: Հրաշալի է տեսնել, թե Աստված ինչ է անում այսօր ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ հայ ժողովրդի հետ»:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: