«Ես պատրաստ եմ» պատանեկան կոնֆերանս, օր 3-րդ

«Ես պատրաստ եմ» պատանեկան կոնֆերանսի երրորդ օրը սկսվեց թիմային աշխատանքով, որի ժամանակ յուրաքանչյուր թիմ պետք է թատերական փոքրիկ ներկայացում պատրաստեր:

Այնուհետև պատանիներն «Ichthus» խմբի կատարմամբ փառաբանում էին Տիրոջը, որից հետո էլ եկեղեցու թատրոնի խումբը ներկայացրեց փոքրիկ բեմադրություն: Իսկ առաջին ծառայությունն անցկացրեց Վահե Մայիլյանը:

Խոսքն առավել հասկանալի և պատկերավոր դարձնելու համար Վահեն  քարոզը կառուցել էր խաղային ֆորմատով. «Ո՞վ է ուզում դառնալ Աստծո լողորդ» հաղորդաշարի շրջանակներում նա հարցեր էր առաջադրում, ներկայացնում 4 պատասխան, որոնցից պատանիները պետք է ընտրեին ճիշտ տարբերակը:

Հարցերի միջոցով Վահեն պատանիներին սովորեցրեց բոլոր իրավիճակներում առաջին հերթին վստահել Հիսուս Քրիստոսին, իսկ սխալ գործելու դեպքում էլ, փախչելու փոխարեն, աղոթել և ներողություն խնդրել Աստծուց:

Ընդմիջումից հետո պատանիների հետ վարպետության դաս անցկացրեց Դավիթ Բեկչյանն ու խոսեց Աստվածաշնչի հեղինակության մասին:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: