Ես պատրաստ եմ Պատանեկան ճամբար 2015

Հունիսի 29-ից մեր եկեղեցու պատանիները հրաշալի ժամանակ են ացնկացնում Ծաղկաձորի գեղատեսիլ բնության գրկում:

Ճամբարի խորագիրն է` պատրաստ լինել ծառայել Աստծուն և մարդկանց:

Այս օրերին մեր պատանիները հասցրել են ծանոթանալ միմյանց հետ, դառնալ լավ ընկերներ: Նրանք ամեն օր ունենում են քննարկումներ ծառայության, ընկերության, սիրո, Աստծո հետ հանդիպման մասին, ակտիվ մասնակցություն են ունենում տարբեր խաղերին և մրցույթներին:

Ամեն երեկո ունենում են ընդհանուր հավաքույթներ և ծառայություններ, ուսմնասիրում են Աստծո Խոսքը, աղոթում, խաղում, դրսևորում իրենց տաղանդները: 

Պատանիներն այս ճամբարը չեն մոռանա:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: