Այսօր աշխարհում մի կրոնական շարժում կա, որի հետևորդներն առաջնորդվում են այն գաղափարով, որ եթե մեկ անգամ Հիսուսին Տեր դավանեցիր, հավիտյան փրկված ես:

Սակայն մահից փրկվելու համար Հիսուս Քրիստոսին ընդունելը բավական չէ: Հիսուսն Ինքն ասաց. «…եթե մեկն Իմ խոսքը պահի, նա մահ չի տեսնի հավիտյան»:

Շատ մարդիկ պատվիրանները չեն պահում, ապրում են մեղքերի մեջ, բայց երբ նրանց հարցնում ես, թե ինչ պատասխան են տալու Տիրոջ առջև, պատասխանում են. «Ես ընդունել եմ Քրիստոսին, և երբեք չեմ դատապարտվի, որովհետև Քրիստոսի մեջ դատապարտություն չկա»: Այո’, Քրիստոսի մեջ դատապարտություն չկա, բայց արդյո±ք դու Քրիստոսի մեջ ես: Ամբողջ Աստվածաշնչում խոսվում է նրա մասին, որ մենք պետք է սուրբ լինենք:

Եկեք այսօր քննենք մեր սիրտը և տեսնենք, թե որքանով ենք պահում և կատարում Աստծո Խոսքը: Շատ անգամ մենք Աստվածաշունչը կարդում ենք, որ Աստծուն ցույց տանք, թե կարդացինք կամ էլ կարողանանք ինչ-որ մեկին պատմել մեր հայտնությունները, բայց որքանով ենք թույլ տալիս, որ Աստծո Խոսքը մեր ուսուցիչը լինի:

Երբ կարդում ես Աստվածաշունչը, մտածիր, որ այնտեղ գրված խոսքերը քեզ են հասցեագրված: Ապրիր այդ խոսքերի համաձայն: Այդ ժամանակ Աստված քեզ կպահպանի, և դու հավիտենական կյանք կունենաս:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: