Եվ արդարության պտուղը խաղա ղությունով է սերմվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում:

Հակոբոս 3.18

Շատերին թվում է, թե իրենք արդար են, բայց ծառը պտղից է ճանաչվում: Որքան էլ բարդին ասի. “Ես ծիրանենի եմ”, միևնույն է, ծիրանենի չի դառնա, որովհետև պտուղ չունի: Այդպես էլ մեր կյանքում է. մինչև արդարության պտուղը չերևա, չենք կարող ասել՝ մենք արդար ենք:

Հակոբոս առաքյալն ասում է, որ արդարության պտուղը սերմվում է նրանց համար, ովքեր խաղաղություն են անում: Եթե դու արդար ես, բոլորի հետ խաղաղություն կանես:

Աշխարհն այսօր ամենից շատ խաղաղության կարիք ունի: Գրեթե բոլոր երկրներն էլ խաղաղության են ձգտում, բայց չեն հասնում կամ էլ ժամանակավոր խաղաղություն են ձեռք բերում:

Հիսուսն ասաց՝ խնդրեք Աստծո արքայությունը, որովհետև Աստծո արքայությունը ուտելիք և խմելիք չէ, այլ ուրախություն, խաղաղություն և արդարություն Սուրբ Հոգով:

Մենք պետք է խնդրենք Աստծո արքայությունը, որպեսզի լցվենք ուրախությամբ, խաղաղությամբ և արդարությամբ:

Ուրախությունը, խաղաղությունը և արդարությունը միասին են քայլում: Մարդիկ հաճախ ասում են. “Խաղաղությունս կորցրի”: Խաղաղությունը կորում է այն ժամանակ, երբ շեղվում ենք Աստծո Խոսքից կամ արդարությունից:”

Սիրելի°ս, եթե ուզում ես խաղաղ ապրել, արդա°ր ապրիր, և Տերը քեզ կլցնի Իր խաղաղությամբ և ուրախությամբ: Ամե°ն:”

***”


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: