Քահանաներն այն մարդիկ են, ովքեր որոշում են կայացրել` իրենց կյանքը նվիրել Տիրոջը, ծառայել Նրան: Այսօրվա խոսքը վերաբերում է թե’ հովիվներին, թե’ առաքյալներին, թե’ եկեղեցու բոլոր աշխատողներին և ծառայողներին:

Եթե ծառայում ենք Տիրոջը, պետք է շատ զգույշ լինենք: Մաղաքիայի գիրքը մեզ զգուշացնում է, որ ուղղենք մեր ճանապարհները, որպեսզի օրհնված լինենք: Սա օրենքի և շնորհքի գիրք է, որը Տիրոջ ժողովրդին սովորեցնում է, թե ինչպես պետք է ապրել և ծառայել:

Քահանան կամ եկեղեցու ծառայողը կանչված է` Տիրոջ անվանը պատիվ տալու: Ի՞նչ է նշանակում “պատիվ տալ”: Եթե ուզում ենք ինչ-որ մեկին պատվել, հատուկ ուշադրություն և վերաբերմունք ենք ցուցաբերում նրա հանդեպ, արժանավայել ընդունելության և հյուրասիրության արժանացնում նրան:

Տերն ասում է. “…Եթե չլսեք և ուշադրություն չանեք, որ Իմ անվանը պատիվ տաք, այն ժամանակ Ես ձեր մեջ կուղարկեմ անեծքը և կանիծեմ ձեր օրհնությունները”:

Մի±թե սարսափելի չէ կենդանի Աստծո ձեռքն ընկնելը: Աստված նախանձավոր է: Նա մեզ խոստացել է մեծ օրհնություններ: Սակայն Նա կարող է նաև անիծել այդ օրհնությունները:

Սիրելի’ հավատացյալներ, քահանաներ, ծառայողներ, պատի’վ տվեք Տիրոջ անվանը: Բարձրացրե’ք Նրա անունը ձեր ապրած կյանքով և գործերով: Թույլ մի’ տվեք, որ ձեր օրհնություններն անիծվեն:


Թող Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: