Այստեղ խոսվում է ոչ թե մի փոքր թագավորության, այլ հզոր կայսրության մասին, որտեղ մարդկանց պարտադրում էին հնազանդվել: Այն ժամանակ ոչ ոք ոչինչ չէր կարող հակառակվել թագավորի կամքին և անպատիժ մնալ: Սակայն կարդալով Դանիելի մասին՝ մենք տեսնում ենք, որ նույնիսկ ամենածանր իրավիճակներում մարդը կարող է հաջողության հասնել, եթե Աստված նրա հետ է:

Դանիելն ապրում էր մի երկրում, որտեղ Աստծուն երկրպագելն արգելված էր: Նա իր հավատքի համար շատ դժվարություններ ունեցավ, նրան նույնիսկ առյուծների գուբը գցեցին, բայց նա հաղթող դուրս եկավ բոլոր իրավիճակներից:

Սիրելինե՛ր, կարևոր չէ, թե որ թագավորությունում կամ պետությունում եք ապրում և ինչպիսի օրենքներ կամ տնտեսական վիճակ է տիրում ձեր երկրում: Եթե Տերը ձեզ հետ է, որտեղ էլ լինեք, կարող եք հաջողության հասնել: Դա անհնարին կլինի միայն այն դեպքում, երբ անգործության մատնվեք և սպասեք, որ երկնքից հաջողությունը թափվի ձեզ վրա:

Դանիելի կյանքը մեզ համար վառ օրինակ է: Նա իր սրտում որոշում կայացրեց, որ չի պղծի իրեն, այլ հավատարիմ կմնա իր Աստծուն, և հաջողությունը թակեց նրա դուռը:

Դուք էլ որոշում կայացրեք՝ ապրելու սուրբ կյանքով և հետևելու Տիրոջը, և կտեսնեք, թե ինչպես հաջողությունը կթակի ձեր դուռը:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: