Դանիելը թագավորական սրահներում էր՝ ամենաբարձր տեղում, որտեղ կցանկանար հայտնվել գրեթե յուրաքանչյուր մարդ: Հայտնվելով այնտեղ` Դանիելը սրտում որոշում կայացրեց չպղծվել այնտեղի պղծություններով: Նա 16-18 տարեկան գեղեցկադեմ երիտասարդ էր, սակայն ուներ հաստատուն որոշում` հետևելու Տիրոջը և երբեք չպղծվելու: 

Սիրելի’ս, միգուցե դու էլ այսօր բարձունքի վրա ես: Իմացի’ր, որքան դիրքդ բարձրանում է, այնքան պղծվելու վտանգը մեծանում է, որովհետև գայթակղությունները շատանում են: Սակայն որտեղ էլ լինես, որոշում կայացրու՝ երբեք չպղծվել: 

Դանիելը որոշման մարդ էր: Նա որոշում կայացրեց և պահեց իր որոշումը: 

Եկեք մենք էլ այսօր որոշում կայացնենք, որ երբեք չենք պղծվի ոչ մի պղծությունով: 

Տերը օրհնի ձեզ: Աստված ձեզ հետ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: