Եփեսացիներին ուղղված երկրորդ թղթում Պողոս առաքյալը մի գաղտնիք է բացահայտում. մենք մեռած էինք հանցանքների և մեղքերի մեջ, բայց Աստված մեզ կենդանացրեց Հիսուս Քրիստոսի հետ և նստեցրեց երկնքում: Մի ժամանակ մենք օդի իշխանի, այսինքն` սատանայի իշխանության տակ էինք, և մեր մարմնի ու մտքի ցանկություններն էինք կատարում, բայց այսօր Սուրբ Հոգին է մեզ առաջնորդում:

Աշխարհիկ մարդիկ հավատացյալներին չեն հասկանում: Նրանք ասում են. “Հավատացյալները մեզ նման չեն ապրում, նրանք կյանքի նկատմամբ այլ հայացքներ ունեն”: Այո’, ես համաձայն եմ այս կարծիքի հետ, որովհետև մենք, կարդալով Աստվածաշունչը, հասկանում ենք, որ սխալ ենք ապրել, և փորձում ենք ուղղել մեր ճանապարհները:

Երբեմն Աստծո Հոգին մեզ մի բան է ասում, իսկ մարմինը` մեկ այլ բան: Մենք պետք է զանազանենք Հոգու ձայնը մարմնի ձայնից: Եթե քրիստոնյան հետևի մարմնական ցանկություններին, նրա կյանքը սխալ ուղղությամբ կընթանա: Մենք պետք է քննենք, թե ինչ է կամենում Հոգին, և առաջնորդվենք ոչ թե երևույթով, այլ Աստծո Հոգով: Ամե°ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: