Այսօր արվեստը, մշակույթը ավելի շատ ծառայում են աշխարհին, քան թե Աստծուն: Ես խորապես համոզված եմ, որ տաղանդներ տվողն Աստված է. Նա է մարդուն շնորհք տալիս և բարձրացնում: Ցավոք սրտի, շատերը, հասնելով բարձունքների, փառքն իրենց են վերագրում:

Յուրաքանչյուր տաղանդ Աստծուց է տրվում և Աստծուն պետք է ծառայի: Հրաշալի է ասված սաղմոսում. «Եվ երգիչներն ու պար բռնողները կասեն` իմ ամեն աղբյուրները Քեզանում են»:


 
Դարաշրջաններ փոխողները միշտ էլ արվեստի մարդիկ են եղել, ոչ թե քաղաքագետները: Ես հավատում եմ, որ մենք ապրում ենք վերջին ժամանակներում` մարգարեական ժամանակներում, երբ երգիչներն ու պար բռնողները կասեն` մեր աղբյուրները Տիրոջից են: Եվ դա մեծ արթնություն կբերի:

Սիրելինե°ր, աղոթեք երգիչների և պարողների, երգահանների ու պարուսույցների համար, որպեսզի նրանք հասկանան, թե Ով է իրենց աղբյուրը:  Այդ ժամանակ Տերը նրանց նոր գաղափարներ կտա, իմաստությամբ կլցնի, հետևաբար, մեր երգի ու պարի որակը նույնպես կբարձրանա:

Իհարկե, միշտ էլ եղել են արվեստագետներ, ովքեր հասկացել և ընդունել են, որ իրենց աղբյուրները Տիրոջից են: Սակայն հավատացած եմ, որ նրանց թիվը գնալով կավելանա: 

Տերը օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: