Հիսուսը մեզ սովորեցնում է, որ եթե մարդկանց երևալու համար ենք աղոթում, մեր վարձքը ստացել ենք. գուցե մարդկանց կողմից գովասանքի արժանանանք, բայց Աստծուց ոչինչ չենք ստանա: Սակայն սա չի նշանակում, որ միաբան աղոթել չի կարելի:

Տարիներ առաջ հրապարակում հավաքույթ էինք կազմակերպել և երբ աղոթում էինք, մի մարդ ասաց. “Բայց չէ՞ որ Աստված ասում է` հրապարակներում չաղոթեք”:

Նա ճիշտ չէր մեկնաբանում Աստծո Խոսքը: Աստված չի ասում, որ հրապարակներում չի կարելի աղոթել: Տերը խոսում է ոչ թե աղոթքի վայրի, այլ աղոթողի սրտի մասին: Փարիսեցիներն աղոթում էին կեղծ սրտով` մարդկանց երևալու և իրենց անձը փառավորելու համար:

Սիրելինե՛ր, մի՛ նմանվեք կեղծավորներին, անկե՛ղծ եղեք: Մի անգամ եկեղեցու ծառայողներից մեկի հետ աղոթում էինք, և լսելով նրա աղոթքը՝ ես հանկարծ մտածեցի. “Այս մարդն իր աղոթքին հավատո՞ւմ է”: Նա պարզապես հոգևոր մարդու դիմակ էր հագել:

Սրտա՛նց աղոթեք և պատասխան կստանաք: Ծածո՛ւկ աղոթքներ արեք, և Աստված բացահայտ կհատուցի: Հիսուս Քրիստոսն ասաց. “Եվ ինչ էլ որ խնդրեք Իմ անունով, այն կանեմ…” (Հովհ. 14.13):

Աստված օրհնի ձեզ: Մի՛ դադարեք աղոթելուց. աղոթքը հզոր ուժ է: Ամե՛ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: