Եզեկիել 36-րդ գլուխը մարգարեություն է վերջին օրերի մասին: 26-րդ խոսքում գրված է, որ Աստված Իր ժողովրդի մեջ նոր հոգի պիտի դնի: Այս խոսքն իրականացավ այն ժամանակ, երբ եկեղեցին մկրտվեց Սուրբ Հոգով և զորությամբ: Սուրբ Հոգին եկավ, որպեսզի նորոգի և վերականգնի մեր հոգին, բժշկի մեր սիրտը:

Վերջին ժամանակներում մարդկանց սրտերը քարացել են: Շատերի մեջ սրտացավություն չկա իրենց կողքինի հանդեպ, նրանց չի հուզում ուրիշի հոգսը: Նրանք կարող են առանց սրտացավության դիտել այս կամ այն երկրի աղքատության մասին պատմող կադրեր, լսել վատ լուրեր, նայել, թե ինչպես են մարդիկ իրար սպանում: Աստված Սուրբ Հոգու ձեռքով առաջին հերթին վերցնում է մեր քարե սիրտը և մարմնեղեն սիրտ տալիս:

Սիրելի°ս, եթե քեզ չի մտահոգում, թե ինչ է կատարվում քո շրջապատում, ինչպես են մարդիկ կործանվում, ուրեմն դեռ քարե սիրտ ունես: Խնդրի°ր Տիրոջը, որ քեզ լցնի Իր Սուրբ Հոգով և սիրով, վերցնի քարեղեն սիրտդ և մարմնեղեն սիրտ տա:

Աստված օրհնի քեզ: Թող Սուրբ Հոգու հաղորդությունը և զորությունը քեզ հետ լինեն: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: