Աստված լսում է այն մարդու աղոթքը, ով կատարում է Նրա կամքը:

Մի անգամ հանդիպեցի ծանոթներիցս մեկին, ով տարիներ առաջ մեկնել էր Եվրոպա` աշխատելու: Տեսնելով, որ նա գոհ չէր իր կյանքից և ապրուստից` նրան ասացի. “Միգուցե Աստված կամենում է, որ Հայաստա՞ն վերադառնաս”: Նա նույնիսկ չցանկացավ ինձ լսել: Ինչևէ, մենք միասին աղոթեցինք և խնդրեցինք, որ Աստված մեզ օրհնի և բարգավաճում տա: Հենց հաջորդ օրվանից իմ կյանքում փոփոխություններ սկսվեցին. ես մեծ գումար ստացա, իսկ նրա վիճակն անփոփոխ մնաց:

Ինչո՞ւ նրա աղոթքը չլսվեց: Միգուցե պատճառն այն էր, որ նա նույնիսկ չցանկացավ հարցնել, թե որն է Աստծո կամքը իր կյանքի համար:

Սիրելինե՛ր, գրված է, որ Աստված մեղավորներին չի լսում, այլ լսում է նրան, ով աստվածապաշտ է և Իր կամքին հնազանդվում է:

Մի՛ մոռացեք, որ սատանան միշտ հակառակվում է Աստծո կամքին, և ամեն ինչ անում է, որ մարդիկ էլ նույն կերպ վարվեն: Նա մեզ խաբում է նույնիսկ ամենատարրական հարցերում:

Մի՛ լսեք սատանային, հակառակվե՛ք մեղքին և կատարե՛ք Աստծո կամքը: Աստծո կամքը կատարել՝ նշանակում է հակառակվել սատանային: Այդ ժամանակ ձեր աղոթքները կլսվեն և կպատասխանվեն: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: