Եվ կույրերին պիտի ման տամ իրենց չիմացած ճանապարհով, նրանց չիմացած շավիղներով առաջնորդելու եմ նրանց. նրանց առաջ խավարը լույս եմ դարձնելու, դարուփոսերը` հավասար, այս բաները պիտի անեմ սրանց, և նրանց պիտի չթողնեմ:

Եսայի 42.16

Այս մարգարեությունը վերաբերում է ոչ միայն ֆիզիկապես կույրերին, այլև հոգևոր կույրերին: Եսային մարգարեանում է, որ Աստված նրանց առաջնորդելու է իրենց չիմացած ճանապարհներով և շավիղներով: Հավատացած եմ, որ խոսքը հոգևոր ճանապարհների և շավիղների մասին է:

Երբ մենք ապաշխարում ենք և մեր կյանքը նվիրում Հիսուս Քրիստոսին, սկսում ենք լսել և հասկանալ այնպիսի բաներ, որ նախկինում չգիտեինք: Սա հենց այն է, ինչ գրված է Եսայի 42.16-ում. “…նրանց առաջ խավարը լույս եմ դարձնելու, դարուփոսերը` հավասար, այս բաները պիտի անեմ սրանց, և նրանց պիտի չթողնեմ”:

Սիրելինե’ր, հավատացե’ք Տիրոջ զորությանը, որ բացում է կույրերի աչքերը` տեղափոխելով նրանց խավարից Իր լույսի մեջ: Վստահ եմ, որ դեռ շատ մարդիկ կգան դեպի Աստծո լույսը: Եկեք աղոթենք մեր չփրկված հարազատների, բարեկամների, ծանոթների և այն բոլոր մարդկանց համար, ովքեր ապրում են հոգևոր խավարի մեջ: Խնդրենք Տիրոջը, որ բացի նրանց աչքերը և ցույց տա Իր ճանապարհները:

Աստված օրհնի ձեզ: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: