Հիսուսը, մտնելով Պետրոսի տուն, տեսավ, որ նրա զոքանչը ջերմում էր: Կարծես  թե ոչ մի լուրջ բան չկար. պարզապես ջերմությունը բարձրացել էր: Սակայն Հիսուսը բժշկեց Պետրոսի զոքանչին:

 

Մենք հաճախ Աստծուն դիմում ենք միայն լուրջ հիվանդությունների ժամանակ, իսկ սովորական մրսածության կամ ջերմության դեպքում չենք էլ աղոթում: Սակայն Հիսուսը կամենում է մեզ բժշկել բոլոր հիվանդություններից:

 

Շարունակելով կարդալ այս պատմությունը՝ մենք տեսնում ենք, որ Պետրոսի զոքանչը բժշկվելուց հետո վեր կացավ և սկսեց ծառայել Տիրոջը:

 

Այսօր շատերս ինչ-որ հիվանդությունից կամ տկարությունից բժշկվելու կարիք ունենք, և Հիսուսը կամենում է բժշկել բոլորիս: Եկեք չմոռանանք Պետրոսի զոքանչի օրինակը, բժշկվելուց հետո ամբողջ սրտով ծառայենք մեր Տիրոջը:

 

Աստծո ծառայողներից մեկը՝ Լեսթեր Սամրալը, պատանեկան հասակում  թոքախտով հիվանդ էր: Նա՝ մահամերձ վիճակում, մի տեսիլք տեսավ. մի կողմում դրված էր դագաղ, մյուս կողմում՝ Աստվածաշունչ: Աստված նրան հարցրեց. “Ո՞րն ես ընտրում”: Լեսթեր Սամրալը պատասխանեց՝  Աստվածաշունչը: Նա այդ օրվանից բժշկվեց և իր ողջ կյանքում՝ մինչև 83 տարեկան հասակը,  ծառայեց Տիրոջը:

 

Սիրելինե’ր, եթե դուք այսօր հիվանդ եք, մի’ ընտրեք մահճակալը. ընտրե’ք Աստվածաշունչը և ծառայե’ք Աստծուն: Մենք բժշկվում, ազատագրվում, օրհնվում ենք, որպեսզի ծառայենք Նրան: Պարզապես մտածե’ք, թե ինչ կարող եք անել Աստծո համար, և սկսե’ք գործել:

 

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

 

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

 

 

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: