Այսօր կրկին կխոսենք հավատարմության մասին: Գրված է. “Այսպես արեք Տիրոջ վախով, հավատարմությամբ և կատարյալ սրտով”:

Որտեղ էլ աշխատենք, ինչ էլ անենք, եթե Տիրոջ վախով, հավատարմությամբ և կատարյալ սրտով վարվենք, գովեստի կարժանանանք և բոլորի համար հաճելի մարդիկ կլինենք, հակառակ դեպքում մեր գործն էլ օրհնված չի լինի:

Իմ կարծիքով՝ այն մարդը, ով աստվածավախություն, հավատարմություն և նվիրվածություն չունի, հաջողության էլ չի հասնի. նա վտանգավոր ճանապարհի վրա է և ապաշխարության կարիք ունի:

Սիրելինե’ր, թե’ տանը, թե’ աշխատավայրում, թե’ եկեղեցում, վարվե’ք Տիրոջ վախով, հավատարմությամբ և կատարյալ սրտով: Այդ ժամանակ Տիրոջ լույսը կծագի ձեզ վրա, և Տերը ձեզ կբարձրացնի, ինչպես Հովսեփին բարձրացրեց՝ դարձնելով ստրուկից Եգիպտոսի տիրակալ (Ծննդ. 39-50): Նա մեզ համար վառ օրինակ է, թե ինչպես կարելի է ցանկացած իրավիճակում Տիրոջ վախով, հավատարմությամբ և կատարյալ սրտով վարվել: Կարդացե’ք և խորհե’ք նրա կյանքի մասին:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: