Սա, իրականում, հրաշալի մարգարեություն է վերջին օրերի մասին: Մենք պետք է գիտակցենք, որ ապրում ենք վերջին օրերում: Աստծո Խոսքն ասում է, որ Տիրոջ տան սարը հաստատուն պիտի լինի սարերի գլխին, բարձր պիտի լինի բլուրներից:

Շատ անգամ մենք փորձում ենք Տիրոջ սրահները կառուցել ցածր, աշխարհիկ մակարդակի վրա, բայց տեսնում ենք, որ չի ստացվում. այնտեղ Տիրոջ ներկայությունը չկա: Ես այսօր ձեզ կոչ եմ անում՝ բարձրանալու հոգևոր բարձր մակարդակի վրա: 

Սիրելինե’ր, շատերս մտածում ենք, թե ինչպես մարդկանց բերենք Աստծո մոտ: Եկեք լցվենք Աստծո Խոսքով, բարձրանանք սրբության և արդարության բարձունքների վրա և այնտեղ կառուցենք Տիրոջ սրահները: Այդ ժամանակ արթնություն կսկսվի:

Գրված է. «…ժողովուրդները հոսելով Նրա մոտ պիտի գան»: Մարդիկ «կհոսեն» Աստծո մոտ, կբարձրանան Տիրոջ սարը` Նրան փառաբանելու և երկրպագելու: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: