Կարդալով Մարկոսի ավետարանը՝ մենք բացահայտում ենք առողջ և օրհնված կյանք ունենալու գաղտնիքը: Գրված է. «…հիվանդներին հրապարակների մեջ էին դնում և Նրան աղաչում էին, որ գոնե հանդերձի ծայրին դիպչեն, և որոնք որ դպան Նրան, փրկվեցին»:

Շատերն էին հավատում Հիսուսին, բայց ոչ բոլորն էին դիպչում Նրան, իսկ ովքեր  դիպչում էին, փրկություն էին ստանում:

Սիրելինե’րս, Հիսուսը նույնն է երեկ, այսօր  և հավիտյան. Նա այսօր էլ հրաշքներ է գործում աշխարհում: Ես ձեզ կոչ եմ անում՝ ոչ թե ուղղակի հավատալ, այլ դիպչել Նրան, որովհետև ով որ Նրան դիպչի, փրկություն և բժշկություն կգտնի:

Որքան էլ մեծ հավատք ունենանք և ապրենք հավատքի կյանքով, միևնույն է, մեր կյանքը անընդհատ փոփոխության կարիք ունի:

Եկեք մոտենանք Քրիստոսին, դիպչենք ոչ միայն Նրա հանդերձի փեշերին, այլև սրտին: Այդ ժամանակ մեր կյանքը լիովին կփոխվի:

Տերը օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: