24
June
18:00 — 20:30
Կյանքի Խոսք
Թբիլիսյան խճուղի 22/9,

ք․ Երևան,0140Armenia
Loading Events
  • This event has passed.

Հունիսի 24-ից 28-ը Երևանում կկայանա Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ամենամյա կոնֆերանսը:

Համաժողովի բոլոր ծառայությունները կհեռարձակվեն ուղիղ եթերով` 7×70.tv ինտերնետային հեռուստատեսությամբ:

Հունիսի 24     18։00-20։00 Արթուր Սիմոնյան

Հունիսի 25     12։00-14։30 Լեոնիդ Մալկո,  

                         15։00-17։30 Էդուարդ Դերյոմով,  

                         18։00-20։30 Թոմի Բարնետ

Հունիսի 26     12։00-14։30 Էդուարդ Դերյոմով,

                         15։00-17։30 Լեոնիդ Մալկո,

                         18։00-20։30 Թոմի Բարնետ

Հունիսի 27     18:00-20:30 Կարլ Գուստավ

Հունիսի 28     12։00-14։30 Կարլ Գուստավ

Հունիսի 24-ին, ժամը 18:00-ին կոնֆերանսի բացմանը կքարոզի Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը.

 Հունիսի 25-ին և 26-ին կկայանան երեքական հավաքույթներ` ժամը 12:00-ին, 15:00-ին և 18:00-ին: Այդ օրերին կքարոզեն ԱՄՆ-ի խոշորագույն եկեղեցիներից մեկի ավագ հովիվ, «Dream Center» վերականգնողական կենտրոնի հիմանդիր Թոմի Բարնետը, Ռուսաստանի «Ելից» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս, բազմաթիվ վերականգնողական կենտրոնների հիմնադիր Էդուարդ Դերյոմովը և Լոս-Անջելեսի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ, միսիոներ, ավետարանիչ Լեոնիդ Մալկոն: 

Հունիսի 27-ին, ժամը 18:00-ին և հունիսի 28-ին, ժամը 12:00-ին  ծառայությունները կանցկացնի միջազգային ավետարանիչ և Աստվածաշնչյան ուսուցիչ Կարլ Գուստավ Սեվերինը:

««Կյանքի Խոսք» ամենամյա կոնֆերանսի ժամանակ մարդիկ հնարավորություն են ունենում նորոգվելու, Աստծուց տեսիլք և խոսք ստանալու իրենց կյանքի և ծառայության համար: Նման առիթներն ամեն անգամ լցնում են մեզ Տիրոջը հետևելու և Նրա կամքը կատարելու ցանկությամբ»,-նշում է Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու մամլո քարտուղար Արմեն Լուսյանը:

Նա նաև ասաց, որ այս տարի կոնֆերանսից մեծ սպասումներ կան. «Նայելով այս տարվա քարոզիչներին, հասկանում ես, որ Աստված յուրահատուկ բան է պատրաստել քրիստոնյաների համար»:

«Մենք հրավիրում ենք բոլորին այցելել այս օրերին «Կյանքի Խոսք» եկեղեցի  և օգտվել Տիրոջ` մեզ համար պատրաստած սեղանից: Մեր եկեղեցու հյուրընկալ դռները բաց են յուրաքանչյուրի համար»,-հավելեց Արմեն Լուսյանը:

Գրանցումն անվճար է: Կոնֆերանսի կազմակերպման որակը բարելավելու համար, խնդրում ենք բոլոր այն հյուրերին, ովքեր Երևան են ժամանելու արտերկրից, գրանվցել` ուղարկելով իրենց Ա.Ա.Հ և երկիրը, որտեղից ժամանելու են, հետևյալ էլեկտրոնային հասցեին. m.baghdasaryan@wolarm.org – Մարինե Բաղդասարյան:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 55 016 778  կամ + 374 91 250 797 հեռախոսահամարներով:

Details

Date:
June 24, 2015
Time:
18:00 - 20:30
Event Category:

Upcoming Events