«Հետևի՛ր Տիրոջը, փափագի՛ր Նրա առաջնորդությանը և քո հաջողությունն ակնկալիր միայն Աստծուց»,- այս և Աստծո Խոսքը տարածելու մասին հովիվ Խաչատուր Հակոբյանը քարոզեց հունվարի 16-ի և 17-ի եկեղեցական ծառայություններին:

Աստծո գերագույն նպատակն է, որ կորածները փրկվեն և ճշմարտության գիտությանը գան: Համաձայն Աստվածաշնչի՝ յուրաքանչյուր քրիստոնյայի կոչումն առաջին հերթին Տիրոջ Խոսքը մարդկանց սրտերին հասցնելն է: Մենք հաճախ ենք աղոթում Տիրոջ օրհնությունների համար, բայց չէ՞ որ մենք դեռ առաջադրանք ունենք, որը կատարելով՝ մեր կյանքում կբացվի Տիրոջ հրաշքների դուռը:

«Որովհետև, եթե Ավետարանը քարոզեմ, դա ինձ պարծանք չէ, որովհետև դա հարկ է դրված ինձ վրա, և վայ է ինձ, եթե Ավետարանը չքարոզեմ։ Քանի որ եթե 
հոժար կամքով անեմ այս, վարձք ունեմ, իսկ եթե ակամա՝ տնտեսությունը հանձնված է ինձ» (Ա Կորնթ. 9.16,17):

 

«Եկե՛ք Ավետարանով լցնենք մեր երկիրը: Մի՛ վախեցեք, ավետարանե՛ք, դա կբժշկի մեր երկիրը, և մենք կտեսնենք մեծամեծ գործեր»,- ասաց հովիվը:

«Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ընտրեցի ձեզ, և ձեզ դրի, որ դուք գնաք և պտուղ բերեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ Իմ Հորից խնդրեք Իմ անունով, տա ձեզ» (Հովհ. 15.16):

Երբ քարոզում ենք Ավետարանը, Սուրբ Հոգու զորությունն է հոսում և վերափոխում կյանքեր. «Տերը տարբեր ճանապարհներ ունի մարդկանց սրտերին հասնելու, բայց արդյո՞ք դու կլինես այն մեկը, ով չի ամաչի Ավետարանից, կվկայի Տիրոջ Խոսքը և կստանա օրհնությունը»,- ավելացրեց տարածքային հովիվը:

Քարոզի վերջում հովիվ Խաչատուրը առաջնորդեց աղոթք, որ ներկաները՝ լցված Սուրբ Հոգով, համարձակությամբ քարոզեն Տիրոջ Խոսքը՝ ինչպես առաքյալների ժամանակներում էր:

Եկեղեցական ծառայության տեսագրությունը կարող եք դիտել այստեղ.

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: