Молитва Иависа

 Նոյեմբերի 10-ի և 11-ի եկեղեցական ծառայություններին հովիվ Արթուր Սիմոնյանը խոսեց «Գաբեսի աղոթքի» մասին:

«Եվ Գաբեսը կանչեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Օ՜հ, եթե ինձ օրհնեիր և իմ սահմանը մեծացնեիր, և  ձեռքդ ինձ հետ լիներ, և ինձ չարից ազատեիր, որ ինձ տրտմություն չլիներ։ Եվ Աստված բերեց նրա վրա նրա խնդրածը»»: (Ա Մնաց. 4.10)

Գաբեսն Աստծուց չորս բան խնդրեց, որը կարող է իրականացնել միայն Տերը, և որի կարիքն ունենք բոլորս.

  • Օրհնի՛ր ինձ,
  • Մեծացրո՛ւ սահմաններս,
  • Ձեռքդ ինձ հետ լինի,
  • Չարից ազատի՛ր:

«Սրանք միայն Աստված կարող է անել ու անելու է, սպասի՛ր: Եթե դեռ չես տեսնում այս ամենը, չի նշանակում, որ Նա չի լսել աղոթքդ. Աստված երբեք չի ուշանում, Նա, Ով խոստացել է, կանի էլ»,-ասաց հովիվ Արթուր Սիմոնյանը :

«Մի՛ նայիր ուրիշի սահմաններին: Մի՛ ձգտիր ինչ-որ բանի միայն այն պատճառով, որ ուրիշներն արդեն ունեն: Մի՛ նախանձիր ոչ ոքի: Նայի՛ր քո կյանքին, այն ամենին, ինչ ունես: Գոհացի՛ր Աստծուց և օրհնի՛ր այն, ինչ քոնն է: Ճի՛շտ գծիր քո սահմաններն ու խնդրի՛ր, որ Տերն այն լայնացնի»,- ասաց հովիվն ու հորդորեց՝ չդոփել նույն տեղում, հույսով հավատալ և համբերությամբ սպասել  աղոթքի պատասխանին:

Ծառայության վերջում ներկաներից ոմանք կիսվեցին նաև իրենց տպավորություններով:

-Երբեմն մենք հարմարվում ենք առօրյա, սովորական կյանքին և այն մակարդակին, որում գտնվում  ենք տվյալ պահին, բայց պետք է կարողանանք քայլ կատարել և առաջ շարժվել,- ասաց Վահե Մայիլյանը:

– Թե՛ հոգևոր, թե՛ շնչավոր, թե՛ ֆիզիկական  «սահմանները լայնացնելու» ժամանակը եկել է: Բայց ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր առաջընթաց լինի Տիրոջ կամքի և նախասահմանության համեմատ: Եթե Տիրոջը ապավինենք, Իր կամքը կգործի մեր կյանքում,- ասաց Վահուն Հովսեփյանը:

Դիտել եկեղեցական ծառայությունը.

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: