DAILY DEVOTION-am-1200-600

Աստծո Խոսքը մեզ ուղղություն է ցույց տալիս, թե ինչպես պետք է ապրել այս վերջին ժամանակներում: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է գրված. «Գիշերն անցավ գնաց, և ցերեկը մոտեցել է. ուրեմն դեն գցենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը»:

Մենք ապրում ենք խավարի և լույսի սահմանագծում, բայց խավարի գործերով չենք կարող մտնել լույսի մեջ, որովհետև մեր գործերն անմիջապես հայտնի կդառնան: Հայտնություն 3.15-ում գրված է. «Գիտեմ քո գործերը, որ ոչ ցուրտ ես և ոչ տաք. ո’հ թե ցուրտ լինեիր կամ տաք»:

Աստված կամենում է, որ մենք կողմնորոշվենք` սա՞ռն ենք, թե՞ տաք, խավարի՞նն ենք, թե՞ լույսինը:

Սիրելինե’ր, եթե այսօր կանգնած եք մեջտեղում, իմացե’ք, որ ընտրություն ունեք: Իմ խորհուրդն է, որ չմնաք խավարում, այլ ապրեք լույսի մեջ, լինեք ոչ թե գոլ, այլ ջերմեռանդ քրիստոնյաներ:

Դրա համար պետք է հնազանդվել Աստծո Խոսքին, դեն նետել խավարի գործերը և  հագնել լույսի զենքերը, որոնց մասին գրված է Եփեսացիներին ուղղված թղթում: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: