Տերը մեզ արժանացրեց՝ մասնակից լինելու սուրբերի վիճակին: Մենք այդ երանելի վիճակին արժանի չէինք, բայց Քրիստոսի արյան շնորհիվ արժանի դարձանք:

Մենք ապրում էինք խավարի իշխանության` հիվանդությունների, տառապանքների, նեղությունների մեջ, բայց Հայրը մեզ փրկեց և փոխադրեց Իր սիրելի Որդու արքայության մեջ, որտեղ չկա ո’չ խավար, ո’չ հիվանդություն, ո’չ տառապանք, ո’չ աղքատություն: Աստծո Որդու արքայությունը ուրախություն, խաղաղություն և արդարություն է:

Սիրելինե’ր, եկեք հավատքով ընդունենք այսօրվա խոսքը և գոհություն տանք Հորը այն երանելի վիճակի համար, որին արժանացել ենք: 

Մի’ նահանջեք դեպի խավարը, մի’ վերադարձեք ձեր նախկին ճանապարհներին: Գրված է՝ շունը ետ է դառնում իր փսխածին: Մի’ վազեք դեպի այն կյանքը, որտեղից Աստված ձեզ փրկել է: Պարզապես, մնացե’ք Տիրոջ արքայության մեջ և վայելե’ք արքայության օրհնությունները:

Այսօր մենք համարձակություն ունենք՝ կանգնելու Տիրոջ առջև, աղոթելու և ստանալու մեր աղոթքների պատասխանները: Խնդրե’ք Աստծո արքայությունը, և մնացած ամեն բան ձեզ կտրվի:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: