ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ 2-ՐԴ ՓՈՒԼ

2011 թվականին սկսեցինք <<Երկնքի արքայությունը մանուկներին>>  ծրագրի 2-րդ փուլը: Ծրագրում ընդգրկված է 1-15 տարեկան 56 երեխա: Նրանք զուրկ են հայրական խնամքից, ապրել են ծանր հոգեբանական խնդիրներ ունեցող ընտանիքներում, խաթարված միջանձնային փոխհարաբերությունների մթնոլորտում և ֆինանսատնտեսական անբարենպաստ պայմաններում: Այսօր նրանք ունեն հոգեբանական, սոցիալական, ֆինանսական աջակցության կարիք:

Բազմամասնագիտական թիմի՝ մանկավարժների, հոգեբանների, սոց․ ծառայողների և կամավոր ծառայողների ջանքերով հսկայական աշխատանք է տարվում ինչպես շահառուների, այնպես էլ նրանց խնամատարների հետ:

<<Գնացե՛ք, տեսե՛ք …>> գթություն ծառայության բազմամասնագիտական թիմի  այցելությունների և անհատական աշխատանքի շնորհիվ բացահայտվել են ծրագրում ընդգրկված երեխաների ունակություններն ու կարողությունները, գնահատվել է նրանց սոցիալ-հոգեբանական վիճակը և համապատասխան աշխատանքներ են տարվել դրանց զարգացման ուղղությամբ:

 Կարևորելով երեխաների կյանքում խնամատարի դերը` մեծ աշխատանքներ են տարվում նաև մայրերի հետ` որպես ծնող նրանց ինքնահաստատման և կայացման նպատակով:Միայնակ մայրերը հիմնականում իրենց անպաշտպան են զգում, վախենում են երեխայի վաղվա օրվա համար: Լինելով միայնակ` նրանք ստիպված են շատ աշխատել և ավելի քիչ ժամանակ տրամադրել երեխաներին` դրանով իսկ վնասելով նրանց:

Յուրաքանչյուր երեխայի կյանքը լցնել աստվածային սիրով, փոփոխություն բերել նրանց ընտանիքներում և ծաղկեցնել նրանց կյանքը:

Դարձնել իրականություն Ղուկ. 2.52. խոսքը.

 <<Եվ Հիսուսը զարգանում էր իմաստությունով, հասակով ու սիրով մարդկանց ու Աստծո մոտ>>:

Միայնակ մայրերը հիմնականում իրենց անպաշտպան են զգում, վախենում են երեխայի վաղվա օրվա համար: Լինելով միայնակ` նրանք ստիպված են շատ աշխատել և ավելի քիչ ժամանակ տրամադրել երեխաներին` դրանով իսկ վնասելով նրանց:

Գթության ծառայությունն այն տեղն է, որտեղ մայրիկները կարող են այցելել, պատմել իրենց խնդիրների մասին, լիցքաթափվել, կրթվել, մասնակցել մարզման
կուրսերի: Նրանց համար կազմակերպվում են նաև վիդեո-դիտումներ, այցելություններ տարբեր ժամանցի վայրեր՝ սրճարան, թատրոն, կինո:  Հրավիրվում են նաև հատուկ մասնագետներ, ովքեր իրենց խորհուրդներով օգնում են կանանց` նորաձև հագնվելու, վարսերը հարդարելու, կոկիկ ու գեղեցիկ տեսք ունենալու հարցում:

Մեր երեխաները նմանվում են մեզ, ուստի յուրաքանչյուր ծնող պետք է լավ օրինակ լինի իր երեխայի համար: Մեր ծառայության նպատակն է` ծնողների միջոցով հասնել երեխաներին, սովորեցնել վարվեցողության կանոնները, նրանց մեջ ճաշակ ձևավորել, կարևորություն տալ յուրաքանչյուրի անձնական աճին, զարգացմանը:

Մեր ուշադրության կենտրոնում երեխաների ունակությունների բացահայտումն ու զարգացումն է, նրանց կրթությունն ու դաստիարակությունը:

Կենտրոնում գործում են հետևյալ խմբակները.

Պատանի գիտակներ

Ռուսերեն լեզվի ուսուցում

Անգլերեն լեզվի ուսուցում

.

Զարգացում

Գեղագիտություն (նկարչություն, թատրոն)

.

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Ծրագրի նպատակն է.

Այցելել սոցիալապես անապահով ընտանիքներին, հոգալ նրանց սննդի և կենցաղային այլ հարցերի մասին:

Գտնել աղքատության պատճառը և վերացնել արմատները:

ԾԵՐԵՐԻ ՊԱՐՏԵԶ: ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԵՎ ՄԻԱՅՆԱԿ ԾԵՐԵՐԻՆ

Ա յս ծրագիրը գործում է 2011թ-ից: Ծրագրում ընդգրկված են միայնակ ծերերն ու անկողնային հիվանդները, ովքեր ոչ մի աջակցող չունեն:

Աստվածապաշտ մարդկանց նվիրատվությունների շնորհիվ գթության ծառայությունը նրանց ապահովում է անհրաժեշտ կահույքով, կենցաղային իրերով (սառնարան, գազօջախ), նույնիսկ ծաղիկներով, որոնք նրանց տունը վերածում են յուրօրինակ պարտեզի: Ծերերը մեծ հաճույքով են մշակում ծաղիկները և իրենց հյուրընկալ «տուն-պարտեզներում» ընդունում գթության ծառայողներին և բոլոր նրանց, ովքեր այցելում են իրենց:

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ» ԾՐԱԳԻՐ

Ծ առայության նպատակն է՝ հասնել սահմանափակ կարողություն ունեցող մարդկանց և նրանց օգնել դուրս գալ մեկուսացումից:

Եսայի 45.3. «…պիտի տամ խավարի միջի գանձերը…»:

Ինչպես բոլորը, այնպես էլ սահմանափակ կարողություն ունեցող մարդիկ, գանձ են Աստծո համար, և Աստված նպատակ ունի յուրաքանչյուրի համար: Շարունակական անհատական և խմբային հանդիպումները նրանց կհանեն սովորական դարձած միջավայրից և կներգրավեն հասարակության մեջ:

Հրաշքներ կարող են լինել, բայց դրա համար նրանք պետք է հավատան, որ Աստված կարող է գործել հենց իրե՛նց կյանքում, ուստի պետք է մոտենան Աստծուն և մաքրեն իրենց սրտերը դառնությունից:

Ամենակարևորը՝ անհրաժեշտ է ցույց տալ, որ նրանք անտեսված չեն և հանդիսանում են հասարակության մի մասը, և այս աշխարհում ունեն իրենց լիիրավ դերն ու տեղը:

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԻԺԵՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Աստվածապաշտները պետք է ձայն բարձրացնեն ձայն չունեցողների համար և պաշտպանեն չծնված երեխայի կյանքը:

Դու ստեղծեցիր իմ երիկամունքները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում… զարմանալի կերպով ստեղծվեցի, զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ հասկացել է (Սաղմ. 139.13,14):

dont killՄի՞թե աշխարհի հրաշալիքներից չէ մանկան ձևավորումը մոր որովայնում: Պարզապես կարելի է ապշել և հիանալ, թե ինչպես է Աստված մարդ ստեղծում կնոջ արգանդում: Բայց արդյո՞ք աշխարհում բոլորն են հասկանում այս հրաշքը և  արժևորում դեռ չծնված մանկան ապրելու իրավունքը: Ցավալի է, բայց փաստ, որ այսօր բազում երեխաներ իրենց մայրերի թողտվությամբ արհեստական վիժեցման զոհ են դառնում: Անշուշտ, կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ չծնված երեխան կամ լիարժեք չձևավորված պտուղը դեռևս մարդ չէ: Բայց դա սատանայի սուտն է, որով նրանք փորձում են արդարացնել իրենց անմարդկային արարքը:

 Աստծո Խոսքն ասում է. «Չէ՞ որ ինձ որովայնում ստեղծողը նրանց էլ ստեղծեց, և մեզ արգանդի մեջ պատրաստողը մեկն է» (Հոբ 31.15): 

embryo

Մոր որովայնը, որը կյանքի ծննդավայր է, արհեստական վիժեցման պատճառով գերեզման է դառնում: Մայրը, որին բարձրագույն կոչում է տրված՝ պաշտպանելու և  խնամելու իր զավակին, նրան մահվան է տանում: Մի՞թե դաժան չէ, երբ տեսնում ես ամուսինների, ովքեր տարիներ շարունակ երազում են զավակ ունենալ, և նրանց կողքին՝ կանանց՝ մայրերի, ովքեր առանց խղճի խայթ զգալու սպանում են դեռ  չծնված իրենց երեխային:

«Ազատի՛ր մահվան տարվողներին և դեպի սպանվելու դողդոջացողներին ազատելու ոչինչ մի՛ խնայիր»  (Առակ. 24.11): 

  Ի՞նչ ենք անում և ի՞նչ է հարկավոր անել մահվան տարվող մանուկներին ազատելու համար: Ոմանց համոզմամբ` պետք է հասնել նրան, որ արհեստական վիժեցումն արգելող օրենք ընդունվի: Այո՛, այդպիսի օրենք ունենալն իսկապես լուրջ քայլ կլիներ, որը կարտահայտեր նաև պետության վերաբերմունքն արհեստական վիժեցման խնդրի վերաբերյալ, բայց գլխավորը, այդուհանդերձ, մարդկանց գիտակցության նորոգումն է: Անհրաժեշտ է պայքարել հանուն մարդկային կյանքի արժևորման, օգտագործել բոլոր հնարավոր առիթները՝ լուսաբանելու այն փաստը, որ արհեստական վիժեցումը մարդասպանություն է և մեղք: Միայն այն դեպքում, երբ պտուղը սպառնում է մոր կյանքին, կինը և ամուսինը բարոյական իրավունք ունեն կատարելու ընտրություն, այլապես հղիության արհեստական ընդհատումը  խախտում է «Մի՛ սպանիր»   պատվիրանը:

«Դու բերանդ բաց համրի համար»  (Առակ. 31.8):