DAILY DEVOTION-am-1200-600

Գողը գալիս է՝ գողանալու, սպանելու և կորցնելու, բայց Հիսուսը եկավ, որ կյանք ունենանք և էլ ավելին:

Սրանք զորավոր խոսքեր են: Իո՞նչը կարող է կյանքից ավելին լինել, եթե ոչ հավիտենական կյանքը: Աստված Իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց՝ մեր մեղքերի համար խաչվելու, որ մենք հավիտենական կյանք ունենանք:

Այսօր եթե մեկը ձախողվում, հիվանդանում կամ կորուստ է ունենում, Աստծուն է մեղադրում: Ես գրեթե չեմ լսել, որ մարդիկ իրենց անհաջողությունների համար մեղադրեն սատանային կամ իրենց: Նույնիսկ նրանք, ովքեր միշտ հերքում են Աստծո գոյությունը, դժբախտության հանդիպելիս անմիջապես ասում են. «Իսկ ո՞ւր էր Աստված»: Հարց է առաջանում. «Իսկ ո՞ւր էիր դու, երբ քո կյանքում ամեն ինչ լավ էր»:

Սիրելինե’ր, գողանալը, կորցնելը, սպանելը սատանայի ձեռագիրն է: Աստված մեզ շնորհել է կյանք և էլ ավելին: Ժամանակն է, որ հասկանանք այս ճշմարտությունը, նվիրվենք Տիրոջը, հաղորդակցվենք Նրա հետ, մեծարենք Նրան և տեղ չտանք սատանայի հնարքներին:

Գրված է՝ հնազանդվեք Աստծուն, հակառակ կանգնեք սատանային, և նա կփախչի ձեզնից: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: