Գողը չի գալիս, բայց միայն որ գողանա և սպանի և կորցնի. Ես եկա, որ կյանք ունենան, և էլ ավելին ունենան:
Հովհաննես 10.10
Գողը գալիս է՝ գողանալու, սպանելու և կորցնելու, բայց Հիսուսը եկավ, որ կյանք ունենանք և էլ ավելին:
Սրանք զորավոր խոսքեր են: Ի±նչը կարող է կյանքից ավելին լինել, եթե ոչ հավիտենական կյանքը: Աստված Իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց՝ մեր մեղքերի համար խաչվելու, որ մենք հավիտենական կյանք ունենանք:
Այսօր եթե մեկը ձախողվում, հիվանդանում կամ կորուստ է ունենում, Աստծուն է մեղադրում: Ես գրեթե չեմ լսել, որ մարդիկ իրենց անհաջողությունների համար մեղադրեն սատանային կամ իրենց: Նույնիսկ նրանք, ովքեր միշտ հերքում են Աստծո գոյությունը, դժբախտության հանդիպելիս անմիջապես ասում են. “Իսկ ո՞ւր էր Աստված”: Հարց է առաջանում. “Իսկ ո՞ւր էիր դու, երբ քո կյանքում ամեն ինչ լավ էր”:
Սիրելինե°ր, գողանալը, կորցնելը, սպանելը սատանայի ձեռագիրն է: Աստված մեզ շնորհել է կյանք և էլ ավելին: Ժամանակն է, որ հասկանանք այս ճշմարտությունը, նվիրվենք Տիրոջը, հաղորդակցվենք Նրա հետ, մեծարենք Նրան և տեղ չտանք սատանայի հնարքներին:
Գրված է՝ հնազանդվեք Աստծուն, հակառակ կանգնեք սատանային, և նա կփախչի ձեզնից: Ամե°ն:
***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: