DAILY DEVOTION-am-1200-600

Տարածված կարծիք կա, թե Աստվածաշունչը գրված է միայն մեծահասակների համար: Շատ երիտասարդներ ասում են. «Ես դեռ երիտասարդ եմ, երբ  ծերանամ, այդ ժամանակ էլ Աստծուն կգամ»: Սակայն Աստվածաշնչում բազմաթիվ խոսքեր կան, որոնք ուղղված են հենց պատանիներին և երիտասարդներին: Աստվածաշնչյան մեծ իրադարձությունների և հրաշքների զգալի մասը կատարվել  է պատանիների և երիտասարդների միջոցով:

Ինձ՝ որպես եկեղեցու հովվի, առաջարկել են դիսկոտեկներ բացել քրիստոնյա պատանիների և երիտասարդների համար, որպեսզի նրանք չհեռանան եկեղեցուց: Սիրելինե’ր, եկեղեցին Աստծո բանակն է: Բանակում երիտասարդներին ոչ թե զվարճացնում, այլ մարզում և զինվոր են դարձնում: Երիտասարդները պետք է գան եկեղեցի ոչ թե զվարճանալու համար, այլ Աստծո Խոսքով մարզվելու: Աստծո Խոսքը երիտասարդների ուժն ու զորությունն է: Զվարճանքը չէ, որ նրանց պետք է պահի եկեղեցում, այլ` Աստծուն մոտենալու փափագը:

Ելից 33-րդ գլխում գրված է Հեսուի մասին, ով Մովսեսից հետո Իսրայելի ժողովրդին առաջնորդեց Քանանի երկիր: Ինչո՞ւ Աստված հենց նրան ընտրեց այդ պատասխանատու գործի համար: Պատճառն այն էր, որ Հեսուն չէր հեռանում Աստծո Խոսքից: Այդ ժամանակ նա 17-18 տարեկան էր: Գրված է. «Տերը խոսում էր Մովսեսի հետ դեմ առ դեմ, ինչպես մի մարդ իր բարեկամի հետ կխոսեր, և Մովսեսը բանակն էր դառնում, բայց նրա ծառան` Նավեի որդի Հեսու պատանին, խորանի միջից չէր հեռանում»:

Սիրելի’ երիտասարդներ, կարդացե’ք Աստվածաշունչը: Թող Աստծո Խոսքը բնակվի ձեր մեջ: Այդ ժամանակ զորավոր կլինեք և կհաղթեք չարին: Ամե’ն:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: