«Հաղթանակները Բարձրյալի ծածկոցի տակ են». Արթուր Սիմոնյան

Փետրվարի 6-ի և 7-ի եկեղեցական ծառայության սկզբում Հայաստանում գտնվող հովիվ Եվգենի Դուբրովսկին ներկայացրեց «YesHEis» ինտերնետային ծրագիրը: Նա կոչ արեց միանալ նախագծին ու մարդկանց սրտերին հասնել նաև համացանցի միջոցով:

Ծրագիրն ունի նաև բջջային հավելված, որի միջոցով հնարավոր է սոցիալական կայքերում կիսվել տարբեր թեմաների շուրջ քրիստոնեական հետաքրքիր տեսահոլովակներով և այդ կերպով մարդկանց հասցնել Բարի լուրը:

Այնուհետև հովիվ Արթուր Սիմոնյանը խոսեց Աստծո «ծածկոցի» մասին, որի տակ ապահով է:

«Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես  կասեմ Տիրոջը՝ Իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, Ում ես հուսացած եմ։ Որովհետև Նա կփրկի քեզ որսողի որոգայթից, չար ժանտամահից։ Նա կծածկի քեզ Իր փետուրներով, Նրա թևերի տակ ապահով կլինես. Նրա ճշմարտությունը ասպար է և զրահ» (Սաղմոս 91.1-4):

Հովիվ Արթուրը կոչ արեց մնալ Աստծո ազդեցության տակ, քանի որ միայն Տիրոջ ձեռքերում կարող ենք պահել մեր փրկությունն ու ազատությունը. «Աստծո ծածկոցի տակ չկան տարատեսակ վախեր, կախվածություններ: Հենց Տիրոջ ծածկոցի տակ ենք ստանում նոր հայտնություններ, ձեռք բերում ստեղծագործական մտածելակերպ և ունենում նոր հաղթանակներ»:

[/vc_row]

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: