DAILY DEVOTION-am-1200-600

Աստվածաշնչում հստակ գրված է, որ հավատարիմ մարդու օրհնությունները շատ են, բայց հարստության շտապողն անպատիժ չի մնա:

«Օրհնություն» ասելով` շատերը հասկանում են միայն նյութական հարստություն: Սակայն նյութական հարստությունը օրհնության միայն մի մասն է, այլապես կարելի էր ասել, որ աշխարհի բոլոր հարուստներն օրհնված են:

Իրականում, օրհնված մարդը նա է, ով մահից հետո փրկություն ունի, և ոչ միայն նա, այլև նրա երեխաները, թոռներն ու ծոռները ժառանգելու են Երկնքի արքայությունը:

Պատկերացրեք, թե ինչ սարսափելի կլինի, եթե գնաք երկինք և այնտեղ չտեսնեք ձեր երեխաներին, թոռներին ու ծոռներին: Ես հավատում եմ, որ Աստծո օրհնությունը սերնդեսերունդ փոխանցվում է:

Սիրելինե’ր, որտեղ էլ լինեք` տանը, աշխատավայրում, թե եկեղեցում, հավատարի’մ եղեք: Միգուցե այսօր դժվարություններով եք անցնում, բայց, իմացե’ք,  օրհնություն եք պատրաստում ձեր սերունդների համար: Օրհնության մեջ կա ուրախություն, խաղաղություն, արդարություն, հարստություն:

Եթե հավատարմություն չունեք և մտածում եք միայն ձեր շահի մասին, օրհնված չեք լինի, որովհետև Աստծո Խոսքը զգուշացնում է, որ հարստության շտապողն անպատիժ չի մնա:

Մի’ վազեք հարստության ետևից, այլ ձգտե’ք լինելու հավատարիմ:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: