Այսօրվա խոսքը մեջբերված է մի սաղմոսից, որն սկսվում է հետևյալ խոսքերով. “Տերն է իմ հովիվը, և կարոտություն չեմ ունենա…”: Եթե Տերը մեր հովիվն է, մենք, իսկապես, ոչ մի բանի կարիք չենք ունենա, որովհետև Նա մեզ կառաջնորդի “հանդարտ ջրերի մոտ” և հանգիստ կտա “կանաչ տեղերում”: Գրված է, որ բարիք և ողորմություն կգան մեր ետևից մեր կյանքի բոլոր օրերում:

Եկեք մի պահ մտածենք այս խոսքերի մասին: Մեր կյանքը բաղկացած է բազմաթիվ օրերից, և մենք ամեն օր բարիքի և ողորմության կարիք ունենք (հիվանդությունների, դժվարությունների, նեղությունների ժամանակ՝ ողորմության կարիք, իսկ երբ ամեն ինչ լավ է` բարիքի): Եվ Աստված խոստանում է, որ բարիքն ու ողորմությունը մեզ կհետևեն ոչ թե մեկ կամ երկու օր, այլ միշտ` մեր կյանքի բոլոր օրերում:

Սիրելինե՛րս, ես չգիտեմ, թե դուք այսօր ինչի կարիք ունեք՝ ողորմության, թե բարիքի: Որոշո՛ւմ կայացրեք՝ հետևելու Տիրոջը, և բարիքն ու ողորմությունը կհետևեն ձեզ: Եթե Տերը ձեր հովիվն է, ոչ մի բանի կարոտություն չեք ունենա, և Տիրոջ տանը կբնակվեք “շատ երկար ժամանակ”, այսինքն` հավիտյան:

Օրհնված եղեք ձեր կյանքի բոլոր օրերում: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: