Հուլիսի 11-ից 28-ը մեր եկեղեցու գրասենյակում տեղի ունեցավ մանկական բակային ճամբար՝ երեք հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրն էլ պարգևեց փոքրիկներին ամառային մի քանի անմոռանալի օրեր։

Երգ, պար, խաղեր, մանկական հետաքրքիր մտքեր, համեղ հյուրասիրություն. այս ամենը ճամբարը վերածել էր մանկական մի գեղեցիկ աշխարհի, իսկ հետաքրքիր դասերը, թիմային զվարճալի խաղերն ու ստեղծագործական աշխատանքները փոքրիկներին պարգևում էին մանկության երջանիկ հիշողություններ:

Մեր տաղանդավոր մանուկները միասին ստեղծագործում էին, բացահայտում իրենց տաղանդներն ու ձեռք էին բերում նոր ընկերներ, և, իհարկե, միաբան փառաբանում էին Աստծուն, սովորում աստվածաշնչյան համարներ և փորձում քայլել աստվածաշնչյան հերոսների հետքերով։

Խաղերի ու մրցույթների ժամանակ մանուկները սովորում էին թիմով հաղթահարել դժվարությունները, միմյանց օգնել ու քաջալերել և հասնել հաղթանակի: Մեր փոքրիկներն իսկապես հաղթողներ են, քանի որ ոչ մի դժվարության առաջ կանգ չէին առնում, այլ միմյանց քաջալերելով՝ գնում էին առաջ՝ դեպի հաղթանակ: Ու ինչպես իրենք էին բացականչում՝ Հիսուսն իրնեց հետ է, դրա համար էլ հաղթում են:

Ջերմ և հաճելի մթնոլորտում անմոռանալի օրեր անցկացնելով՝ մանուկները ճամբարից հեռացան իրենց երգով, պարով ու բարձր ծափերով Աստծուն փառաբանելուց հետո։

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: