Օրեր առաջ  «Hip-Hop Life» պարային խումբը հաղթող է ճանաչվել   Սոչիում կայացած հեղինակավոր «IDO European Championships and World Cups – SOCHI 2015 ART GAMES» մրցաշարում:

Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցուն կից գործող այս խումբը Երևան ժամանեց նոյեմբերի 23-ին: «Hip-Hop Life» խմբի պարուսույց Քրիստինե Հովակիմյանի խոսքով` խումբը  մրցաշարին մասնակցության հրավեր ստացել էր հենց Սոչիից և մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ  էր  մասնակցել  մրցույթին:

 

«Hip-Hop Life» խումբը Սոչիում կայացած պարի առաջնությունում ձեռք է բերել 5 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ  ու նվաճել աշխարհի գավաթը:

«Ես քաջ գիտակցում եմ, որ սա ընդամենը սկիզբն է: Մենք փորձում ենք մտնել պարի միջազգային ասպարեզ: Սոչին գուցե փոքր, բայց խոստումնալից սկիզբ է: Թող որ այս հաղթանակը մեզ համար խթան լինի: Սիրում եմ իմ աշխատանքը և ձեզ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Քրիստինե Հովակիմյանը:

Wolarm.org կայքը շնորհավորում է «Hip-Hop Life» պարային խմբին՝ հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: