Հիսո՞ւս, թե՞ Բարաբբա

«Պահե՛ք Տիրոջ հետ ձեր ունեցած անձնական շփումը և հեռացե՛ք մեղքից»,- այս կոչով հունվարի 20-ին՝ եկեղեցու այս տարվա առաջին երիտասարդական ծառայությանը խոսեց երիտասարդական տնային խմբակի ավագ Սիրեկան Գասպարյանը:

Պիղատոսի՝ «Հիսուսի՞ն արձակել, թե՞ Բարաբբային» հարցը այսօր նույնպես պատասխանի է սպասում: Սիրեկան Siro 1Գասպարյանի խոսքով՝ այս հարցի պատասխանը մեզ համար ամենօրյա որոշում է: Մենք ամեն անգամ կանգնում ենք այս հարցի առջև և պատասխանը տալիս, այսինքն՝ սուրբ կյանքով ընտրում ենք Հիսուսին, մեղք գործելով՝ Բարաբբային:


Մեղքից ազատվելը հեշտ բան չէ, սակայն ովքեր իրենց ծածուկ սենյակում փնտրում են Տիրոջ երեսը և Աստծո երկյուղն են ունենում, կարողանում են ընտրել սրբությունը:

Սիրեկան Գասպարյանը կոչ արեց չլինել ամբոխ, ում հեշտ է կառավարելն ու ուղղորդելը.

«Փնտրե՛ք Նրան ձեր ծածուկ սենյակում, և Նա կտա զորավոր հայտնություններ: Միայն անձնական աղոթքի շնորհիվ դուք կկարողանաք պահել ձեր փրկությունը և կլինեք կատարելապես երջանիկ»,- ասաց Սիրեկանը:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: