Դեկտեմբերի 8-9-ը տեղի կունենա Հովիվների և ավագների մեր տարեկան կոնֆերանսը, որը նախատեսված է ինչպես Երևանի և Հայաստանի շրջանների «Կյանքի Խոսք» եկեղեցիների, այնպես էլ արտերկրի մեր հովիվների և ավագների համար։

Կոնֆերանսի ընթացքում կքարոզեն Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը, Հայաստանի ԱՀՔ եկեղեցիների «Միաբանություն» միության եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը, Ավետարանական հավատքի քրիստոնյաների ռուսաստանյան եկեղեցու ավագ եպիսկոպոս Էդուարդ Գրաբովենկոն և նրա առաջին տեղակալ, հովիվ Նիկոլայ Զալուցկին։

Կոնֆերանսը կանցկացվի հետևյալ գրաֆիկով.

1

Հինգշաբթի և ուրբաթ օրերի հավաքույթների մուտքն անցաթղթերով է, իսկ շաբաթ և կիրակի եկեղեցական ծառայությունները բաց են բոլորի համար։

Լրացուցիչ տեղեկությունների, հարցերի և գրանցման համար կարող եք զանգահարել (+374) 55 01 67 78 հեռախոսահամարով կամ գրել m.baghdasaryan@wolarm.org էլ. հասցեին:

Կոնֆերանսի մասին ընթացիկ նորություններին հետևեք wolarm.org կայքում:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: