Հունիսի 22-25-ը տեղի կունենա Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ամենամյա կոնֆերանսը, որի խոսնակները կլինեն ճանաչված և ազդեցիկ հովիվներ ու քարոզիչներ՝ Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը, Հայաստանի ԱՀՔ եկեղեցիների «Միաբանություն» միության եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը, միջազգային ավետարանիչ Կարլ Գուստավ Սևերինը, Շվեդիայի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Յոհակիմ Լյունդկվիստը և հեղինակավոր լիբանանցի աստվածաբան, ուսուցիչ դոկտ. Ղասան Խալաֆը

Ամեն տարի մենք մեծ անհամբերությամբ ենք սպասում մեր եկեղեցու ամենամյա կոնֆերանսին: Դա մի ժամանակ է, երբ Տերն Իր ծառայության պարգևների միջոցով գերբնական խոսում է մեր սրտերին, իսկ Սուրբ Հոգին թարմացնում և զորացնում է մեզ՝ մեր առջև դրված ասպարեզն արժանի ձևով անցնելու համար:

Իհարկե, այս կոնֆերանսներն ինքնանպատակ չեն: Ինչպես հովիվ Արթուր Սիմոնյանն է ասում, դրանք այն անհրաժեշտ կանգառներն են մեր ճանապարհին, որոնք թույլ են տալիս լիցքավորվել և զորանալ՝ շարունակելով մեր ընթացքը դեպի մեծ տեսիլքի իրականացում:

Տեսնելով, թե ինչ քարոզիչներ են ծառայելու 2017 թվականի կոնֆերանսի ժամանակ, արդեն իսկ հասկանալի է դառնում, որ Աստված յուրահատուկ սեղան է պատրաստում բոլոր մասնակիցների համար:

Մեր դռները բաց են բոլոր ցանկացողների համար:

Արտերկրից ժամանողները լրացուցիչ տեղեկությունների, հարցերի և գրանցման համար կարող են զանգահարել (+374) 55 01 67 78 (Viber) հեռախոսահամարով կամ գրել m.baghdasaryan@wolarm.org էլ. հասցեին:

Կոնֆերանսի մասին ընթացիկ նորություններին հետևեք wolarm.org կայքում:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: