«Ichthus» խումբը թողարկել է նոր երաժշտական ալբոմ

Օրերս լույս է տեսել մեր եկեղեցու «Ichthus» փառաբանության երիտասարդական խմբի նոր՝ «Տիրոջ երկյուղ» խորագրով ձայնասկավառակը:

Հավաքածուի մեջ ներառված են թվով 10 երգ՝ «Ինչ մեծ է շնորհքը Քո», «Տերն է փրկությունը մեր», «Ես կապրեմ, չեմ մահանա», «Հավատա», «Հրաշագործ Աստված (Սուրբ ես)», «Տիրոջ երկյուղ (օվերտյուր)», «Տիրոջ երկյուղ», «Թանկ յուղ Քո ոտքերին», «Դու սերն ես իմ», «Level Up»:

Խմբի ձայնադարանում «Տիրոջ երկյուղ» ալբոմը 3-րդն է «Ինչ մեծ է Աստված» և «Անվերջ է սերը Քո» հավաքածուներից հետո:

Ձայնասկավառակը համացանցում հասանելի է անվճար ներբեռնման և լսելու համար: Այն կարող եք գտնել «Ichthus» խմբի կայքում:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: