Մայիսի 22-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի ՀԱՀՔ «Կյանքի Խոսք»  եկեղեցում մեկնարկեց  աղոթքի ամենամյա «Փենուել» համաժողովը:

Համաժողովը, որն անցկացնում է «Աստծուն փնտրողները» շարժումը, սկսվեց աղոթքի, փառաբանության և երկրպագության զորավոր մթնոլորտում: Բեմ բարձրացավ «Կյանքի Խոսք» եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը, ում ողջույնի խոսքից հետո տեսաուղերձի միջոցով եկեղեցուն և հյուրերին ողջունեց  նաև հովիվ Արթուր Սիմոնյանը:

Հովիվ Արթուրը բեմ հրավիրեց «Աստծուն փնտրողները» շարժման առաջնորդ Սերգեյ Շիդլովսկուն, ով ողջունեց եկեղեցուն և ներկայացրեց Շարժման անդամներին ու համաժողովի հյուրերին, ինչից հետո բեմում էր «Աղոթքի միջազգային տան» հիմնադիր Մայք Բիքլը:

Նրա պատգամն Աստծո սիրո և Նրա դրսևորումների մասին էր: Տիրոջ առաջին և ամենամեծ պատվիրանն է՝ սիրել Նրան ամբողջ սրտով, մտքով և էությամբ: Հիմնադրի խոսքով՝ Տիրոջ հանդեպ սերը չի սկսվում մեզնից, այն գալիս է հենց Աստծուց:

Սերը Տիրոջ էությունն է: Նա Իր Երրորդությամբ կատարյալ Սեր է, ինչն էլ առանցքային և բարձրագույն արժեք է, որի վրա հիմնված է Տիրոջ արքայությունը: Հովիվ Բիքլի խոսքով՝ Աստված մեզ արարել է այնպես, որ մենք կարողանանք բաժնեկից լինել այդ մեծ սիրուն:

«Աստված կամենում է, որ մենք Իրեն սիրենք հենց Իր սիրով: Սա է մեր փրկության ժառանգությունը»,- ասաց հովիվ Բիքլը: Փրկությունը միայն դժոխքից ազատվելը չէ, այն անհամեմատ ավելին է: Եթե մենք ցանկանում ենք փոխհարաբերություններ հաստատել Տիրոջ հետ, ապա դրանց հիմքում պետք է ընկած լինի Աստծո սերը, քանի որ Նա Իր իմաստությունն ու զորությունը ներդրել է հենց սիրո մեջ:

Մայք Բիքլի պատգամից հետո բեմ բարձրացավ «Աղոթքի միջազգային տան» փառաբանության ավագ Միսթի Էդվարդսը: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: